19-12-2025 / 13:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կանխվել է Թուրքիայի քաղաքացու կողմից Հայաստանի տարածքով խոշոր չափի հերոինի տարանցիկ փոխադրման փորձ

2025/12/17 14:58
Թուրքիա, Հայաստան

Կանխվել է 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման փորձը, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։

Օրերս «Ագարակ» սահմանային անցակետում Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը։ Արդյունքում կասկածներ են առաջացել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի կցորդի առջևի մասում առկա է գաղտնարան։ Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որից հետո Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ համատեղ, օգտագործելով տեխնիկական միջոցներ՝ իրականացվել է բեռնատար մեքենայի և կցորդի զննությունը։

Դրա արդյունքում հայտնաբերվել են նախապես պատրաստված գաղտնարան, որտեղ տեղադրված է եղել ընդհանուր 161 կիլոգրամ քաշով 322 փաթեթ՝ փաթաթված թափանցիկ ինքնակպչուն ժապավենով։ Փաթեթներում եղել է «հերոին» տեսակի թմրամիջոց։

Թմրամիջոցների մաքսանենգության անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.Ա.-ն, ում ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի կապակցությամբ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում Թուրքիայի քաղաքացուն կալանավորել են։ Նախաքննությունն անցել է ՀՀ քննչական կոմիտեի այն ստորաբաժանում, որը զբաղվում է թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քննությամբ։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորում։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված «հերոինը» նախատեսված է եղել բեռնատարով Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխելու համար։

Ներկայում ՊԵԿ մաքսային ծառայության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն իրականացնում են լայնածավալ քննություն և օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու այդ խոշորաքանակ թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչների ինքնությունը։

Նախորդ Լուրը

Երևանում կկայանա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Հաջորդ Lուրը

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Այլ Լուրեր

Իրան

Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

19/12/2025
Թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025
Անվտանգություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը»

19/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը. Reuters

19/12/2025

Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

19/12/2025

Սիրիայում հիմնադրվել է «Հայկական միասնություն» կուսակցությունը

19/12/2025

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)