19-12-2025 / 11:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

2025/12/17 15:36
Իրան, ՌԴ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։Այդ մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ 

«Ես կցանկանայի առանձին շնորհակալություն հայտնել իմ ռուս գործընկերներին, Ռուսաստանի Դաշնությանը մեր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Մենք պետք է ձեզ հետ սերտ խորհրդակցություններ անցկացնենք հնարավոր ապագա իրադարձությունների վերաբերյալ», – նշել է Արաղչին։

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերություններն օրեցօր խորանում են։ Ըստ Արաղչիի՝ Իրանը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր դիրքորոշումներ շատ հարցերի շուրջ՝ հավելելով, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության պայմաններում իրենց դիրքորոշումները նույնն են։ 

Նա նշել է, որ էներգետիկ ոլորտը Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ոլորտներից մեկն է, և որ ունեն բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ և նախագծեր՝ պատժամիջոցներին դիմակայելու, գազի և նավթի փոխադրման և վաճառքի ոլորտում համագործակցություն հաստատելու վերաբերյալ։

«Այսօր մենք հնարավորություն ունենք ավելի մանրամասն վերանայել մեր հարաբերությունները և ամրապնդել համակարգումը։ Մենք նաև հնարավորություն ունենք կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- նշել է նախարարը։ 

«Իրան-Ռուսաստան հարաբերությունները բնութագրվում են իրենց համապարփակությամբ և բազմակողմանիությամբ, քանի որ դրանք ներառում են քաղաքական, տնտեսական, մշակութային, պաշտպանական և անվտանգության բոլոր ոլորտները»,- ընդգծել է Արաղչին՝ հավելելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունները շարունակվում են, և երկու երկրները գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա։  

Հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր։

Նախորդ Լուրը

Կանխվել է Թուրքիայի քաղաքացու կողմից Հայաստանի տարածքով խոշոր չափի հերոինի տարանցիկ փոխադրման փորձ

Հաջորդ Lուրը

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Այլ Լուրեր

Ադրբեջան

ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18/12/2025
Իրան

Արաղչի. «Իրանը կտրականապես դեմ է Կովկասում ցանկացած օտար ուժի ներկայությանը»

17/12/2025
Հայաստան

Երևանում կկայանա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ

17/12/2025
Հաջորդ Lուրը

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայում հիմնադրվել է «Հայկական միասնություն» կուսակցությունը

19/12/2025

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը»

19/12/2025

Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են 2026-ի պաշտպանական համագործակցության ծրագիրը

19/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)