22-04-2026 / 05:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիա-Հայաստան սահմանի հնարավոր բացմանն ընդառաջ՝ քարոզչական գրոհ կարգավորման գործընթացի դեմ․ Պետրոսյան

2025/12/22 17:19
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Facebook-ում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման շուրջ տեղեկատվական գրոհին։

«Թուրքիա-Հայաստան սահմանի հնարավոր բացմանն ընդառաջ՝ քարոզչական գրոհ կարգավորման գործընթացի դեմ

Հայաստանի դեմ ընթացող տեղեկատվական հարձակումների շրջանակներում (հաճախ բնութագրվում է նաև՝ որպես «հիբրիդային պատերազմ») թուրքական մամուլում (Aydınlık, Sözcü լրատվամիջոցներ) անցած օրերին տարածվել է ակնհայտորեն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին խոչընդոտելուն միտված հրապարակում, որը շրջանառվում է նաև հայաստանյան լրատվամիջոցներում։

Այն վերաբերում է Հայոց Եկեղեցու ապագա առաջնորդի թեմային, որի թեկնածության որոշման հարցը, ըստ հրապարակումների, «կկայացնի ոչ թե Էջմիածինը՝ Հայաստանի կրոնական կենտրոնը, այլ Անկարան և Ստամբուլը»։

Ակնհայտ է, որ շուրջ 3 տարի շարունակվող Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի շրջանակում ամենաշոշափելի քայլի՝ սահմանի մասնակի հնարավոր բացմանն ընդառաջ (այս օրերին բովանդակային անհրաժեշտ միջոցառումներ են ընթանում սահմանի Թուրքիայի հատվածում)՝ հենց ներկայում, Հայաստանի ներքին կյանքում ամենազգայուն թեմայի՝ նման շեշտադրումներով տարածումը կարող է բխել բացառապես այն դերակատարների շահերից, որոնք դեմ են կարգավորմանը։

Իսկ հրապարակման սկզբնաղբյուրի ուսումնասիրությունը մատնանշում է որոշ կանխատեսելի վեկտորներ։ Aydınlık թերթը սերտորեն կապված է թուրքական «Վաթան» (Vatan) կուսակցության և նրա տխրահռչակ հակահայ առաջնորդ Դողու Փերինչեքի գաղափարական հարթակի հետ։ Թերթը հաճախ արտահայտում է տեսակետներ, որոնք համընկնում են ռուսական, իրանական կամ չինական քաղաքական օրակարգերի հետ և քննադատում են Արևմուտքի դերակատարությունը տարածաշրջանում։

Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, հարթակի աշխատանքը համակարգող Փերինչեքի որդին ապրում և աշխատում է Ռուսաստանում…»,-գրել է Պետրոսյանը։

Նախորդ Լուրը

Հայաստանն ու Եգիպտոսը կխորացնեն համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

Հաջորդ Lուրը

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց է կատարել «Էրմիտաժ»-ում

Այլ Լուրեր

Հայաստան

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026
Թուրքիա

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026
ԱՄՆ

Իրանի հետ պատերազմը խոչընդոտում է «TRIPP» նախագծի իրականացմանը․ Թոմաս դե Վաալ

21/04/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց է կատարել «Էրմիտաժ»-ում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)