Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) իրականացրած հատուկ գործողության շրջանակում Աֆղանստան-Պակիստան սահմանային շռջանում ձերբակալել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան անդամներից մեկին՝ Մեհմեթ Գյորենին և Թուրքիա է տեղափոխել։
Ըստ թուրքական աղբյուրների Գյորենը, որը հանդես է եկել «Յահյա» կեղծանվամբ, ակտիվ դեր է ունեցել «Իսլամական պետության» ճամբարներում և ժամանակի ընթացքում զբաղեցրել է վարչական դիրք։ Հետախուզության տվյալներով՝ նա պատասխանատու է եղել խմբավորման անունից մահապարտ ահաբեկչական գործողությունների կազմակերպման համար՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը Աֆղանստանում, Պակիստանում, Թուրքիայում և Եվրոպայում։








