30-12-2025 / 11:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տոնական օրերին զերծ մնացեք պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից. Մուրադյան

2025/12/24 14:27
Հայաստան, Հասարակություն

Տոնական օրերին զերծ մնացեք պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հորդորս ծնողներին՝ արգելեք երեխաներին կիրառել նմանատիպ հրավտանգ նյութեր:

Ամանորի նախօրեին հրավառությունները սկսվում են ամբողջ աշխարհում, երբ տարբեր ժամային գոտիներում ժամացույցի սլաքները ազդարարում են նոր տարվա սկիզբը ժամը 12-ին: Այնուամենայնիվ, կոնկրետ այս ավանդույթը վերջին տարիներին տարաձայնություններ է առաջացնում:

Հրավառությունը վնասակար է շրջակա միջավայրի համար, անհանգստություն է պատճառում կենդանիներին և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև վտանգավոր է առողջության համար, օրինակ միայն Միացյալ Նահանգներում տարեկան հազարավոր վնասվածքներ են արձանագրվում դրանց կիրառման պատճառով: Այնուամենայնիվ,

ԱՄՆ-ում պիրոտեխնիկայի վաճառքի շուկան նույնիսկ վերելք է ապրում, քանի որ հրավառության ամերիկյան արդյունաբերությունը հայտնել է, որ 2024 թվականին սպառողների կողմից հրավառության վաճառքից ստացված եկամուտը կազմել է 2.2 միլիարդ դոլար, իսկ պրոֆեսիոնալ հրավառության ծախսերը` լրացուցիչ 600 միլիոն դոլար:

Statista-ի Consumer Insights հարցման տվյալները ցույց են տալիս հարցվածների այն մասնաբաժինը, ովքեր գտնում են, որ հրավառությունն ու ճայթուկները Նոր տարվա տոնակատարության անբաժանելի մասն են կազմում: Հարցմանը մասնակցած բոլոր հինգ երկրներում (Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Մեքսիկա) հարցվածների փոքրամասնությունն է այդպես ասել: Գերմանացիներն ամենաշատն էին կարծում, որ հրավառությունը «պարտադիր» է դեկտեմբերի 31-ի համար, հարցվածների 29 տոկոսն էր ընտրել այս տարբերակը, մինչդեռ Ֆրանսիայում այս ավանդույթը շատ ավելի քիչ տարածված է, այնտեղ հարցվածների միայն 12 տոկոսն էր նույն կարծիքը հայտնել, բրիտանացիների 22 տոկոսն է այդպես կարծում, մեքսիկացիների`19 տոկոսը:

Նոր տարվա տոնակատարության կարևոր, անբաժանելի տարրերի վերաբերյալ հարցին, բացի հրավառությունից, ավելի տարածված պատասխաններից են եղել «ընկերներին և ընտանիքին շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ» և «շամպայնով բաժակաճառ ասելը»։ Ֆրանսիացիներն ու գերմանացիները խմբի ամենառոմանտիկներն են եղել՝ համապատասխանաբար 45 և 37 տոկոսը «կեսգիշերին համբույրը» որպես տոնակատարության կարևոր մաս ընտրելով, ի տարբերություն ԱՄՆ-ի 32 տոկոսի, Մեծ Բրիտանիայի 26 տոկոսի և Մեքսիկայի 14 տոկոսի համեմատ։

ԱՄՆ-ում կատարված ուսումնասիրությունը հետաքրքիր վերլուծություն է կատարել` հասկանալու համար, թե որ սերունդի ներկայացուցիչները ինչ են կարծում հրավառությունները արգելելու վերաբերյալ: Ըստ արդյունքների` միլենիալները ամենաշատն են կողմ մասնավոր հրավառությունների արգելքին. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Statista-ի կողմից հարցված միլենիալների 41 տոկոսը նշել է, որ կարծում է, որ դրանք պետք է արգելվեն, ի տարբերություն մյուս սերունդների հարցվածների 30-32 տոկոսի ( Z սերունդ, G սերունդ և բեյբի բումերներ): Հարցմանը մասնակցած 1046 ամերիկացի մեծահասակներից 52 տոկոսը նշել է, որ կողմ չէ մասնավոր հրավառությունների արգելքին:

Իսկ որտեղի՞ց այսքան հրավառություն: Հաշվի առնելով երկրի՝ որպես գրեթե ամեն ինչի առաջատար արտահանողի կարգավիճակը, չպետք է մեծ զարմանք պատճառի այն փաստը, որ հրավառությունների մեծ մասը արտադրվում է Չինաստանում: Ավելացրեք դրան այն, որ հրավառությունների և վառոդի գյուտը պատկանում են Չինաստանին, և պատասխանն ավելի ակնհայտ է դառնում:

ՄԱԿ-ի առևտրի տվյալների համաձայն՝ Չինաստանին է պատկանում համաշխարհային հրավառության արտահանման մեծ մասը, որը տոնակատարություններ է կազմակերպում Սիդնեյից մինչև Սան Ֆրանցիսկո։ 2023 թվականին Չինաստանից արտահանվել է ավելի քան 360.000 մետրիկ տոննա հրավառություն՝ մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը նշանակում է, որ երկիրը արտասահման է ուղարկել մոտավորապես նույն քանակությամբ հրավառություն, որքան հաջորդ հինգ խոշորագույն արտահանողները միասին։ Դրանց թվում են Նիդեռլանդները, Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը և Կամբոջան, որոնք 2023 թվականին միասին արտահանել են մոտ 37.000 մետրիկ տոննա։

Հրավառության ամենամեծ ներմուծողը, անկասկած, Միացյալ Նահանգներն է։ Երկիրը 2023 թվականին ներմուծել է ավելի քան 120.000 մետրիկ տոննա հրավառություն, որի 98 տոկոսը՝ Չինաստանից։

Թեև Չինաստանը համարվում է հրատեխնիկայի (պիրոտեխնիկա) հայրենիքը և ապահովում է ԱՄՆ ներկրվող արտադրանքի 98%-ը, սակայն այնտեղ ճայթուցիկներն ու հրավառությունները արգելված են բազմաթիվ նահանգներում։ Նման որոշման գլխավոր պատճառներն էին հրավառությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ օդի աղտոտվածություն, հրդեհներ, պայթյուններ։ Արդեն 1980-ականների վերջերին երկրի խոշոր քաղաքներում տարեցտարի ավելանում էին հրավառության և ճայթուցիկների գործարկման հետևանքով պատճառված գույքային վնասի և մարմնական վնասվածքների դեպքերը։ 1987 և 1993 թվականներին Պեկինը սկսեց կիրառել կանոնակարգեր և անվտանգային սահմաանփակումներ՝ հրավառության և ճայթուկների վերաբերյալ: Այդ ժամանակից ի վեր արգելքների ալիքը տարածվեց 282 քաղաքներում: Գործող սահմանափակումները սկսեցին դրական ազդեցություն ունենալ․ եթե 2003-ին ճայթուցիկների արտադրության ոլորտում գրանցվել էր 400 դժբախտ պատահար՝ մահվան 450 ելքով, ապա 2014-ին պատահարների թիվն արդեն 23 էր՝ 50 մահվան ելքով։

Հայաստանում հրատեխնիկայի օգտագործումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն որոշմամբ` «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ»:

Չնայած որոշման առկայությանը`տոնական օրերին կիրառվող հրատեխնիկայից, ճայթուկներից մարդիկ դեռևս շարունակում են տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալ, դրանց ոչ ճիշտ օգտագործման, անվտանգության կանոնները չպահպանելու կամ չլիցենզավորված ապրանքատեսակների կիրառման հետևանքով»:

Նախորդ Լուրը

Հայաստանում երբ կկայանան խորհրդարանական ընտրություններ

Հաջորդ Lուրը

FlyOne Armenia-ն 2026-ին Երևանից Ամստերդամ թռիչքներ կիրականացնի

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ. Սերդար Քըլըչ

30/12/2025
Հայաստան

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

30/12/2025
Հայաստան

Բուք ու մերկասառույց. մի շարք ճանապարհներ փակ են

30/12/2025
Հաջորդ Lուրը

FlyOne Armenia-ն 2026-ին Երևանից Ամստերդամ թռիչքներ կիրականացնի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր քայլ. Սերդար Քըլըչ

30/12/2025

Էմանուել Ճգնավորյանը՝ «Տարվա միլանցի» կոչման թեկնածու

30/12/2025

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

30/12/2025

Իրանի ԿԲ նախագահը հրաժարական է տվել Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)