ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը:
Նրանց խոսքով՝ առաջարկվող ցանկը ներառում է ԵՄ պատժամիջոցների 21 կետ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Բացի այդ, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը առաջարկում է պատժամիջոցների ցանկին ավելացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված 10 կետ։
Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները ամենաակտիվն են Թեհրանի դեմ սահմանափակումների խստացման հարցում։ Սակայն, ինչպես հաղորդում է Euractiv-ը, ԵՄ-ն մտադիր չէ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ Հռոմի, Փարիզի և Մադրիդի դիմադրության պատճառով։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն չի բացառում Իրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացումը։








