02-07-2026 / 03:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Միջազգային աստղագիտական միության CAP 2026 կոնֆերանսը

2026/02/06 12:23
Հայաստան, Հասարակություն

Երևանը մայիսի 25-29-ը հյուրընկալելու է Միջազգային աստղագիտական միության՝ «Աստղագիտության հաղորդակցությունը հանրության հետ» խորագրով կոնֆերանսը (CAP 2026), որն առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: Համաժողովին ակնկալվում է տարբեր երկրներ ներկայացնող շուրջ 200 պատվիրակների մասնակցություն: Այդ մասին հայտնել է «Արմենպրեսը»։

«Մասնակցելու են աստղագետներ, ուսուցիչներ, աստղագիտության ոլորտում հաղորդակցության կազմակերպման մասնագետներ, լրագրողներ և այլ մասնագիտացում ունեցող մարդիկ: Ընդհանուր առմամբ, շուրջ 200 մասնակից ենք ունենալու: Սա հատուկ միջոցառում է, որն անցկացվում է երկու տարին մեկ: Նախատեսված է նաև առցանց մասնակցություն: Սա լինելու է աստղագիտության մասսայականացման մեթոդների քննարկման հարթակ: Նպատակն է՝ նպաստել աստղագետների, հասարակայնության հետ կապերի մասնագետների և լրագրողների միջև փորձի փոխանակմանը»,- տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Համաժողովի կազմակերպիչներն են Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը:

Գիտական ​​կազմակերպչական կոմիտեի (ԳԿԿ) անդամներն են Սամիր Դհուրդեն (Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջհամալսարանական կենտրոն, ԳԿԿ նախագահ), Ավիվա Յամանին (ԳԿԿ համանախագահ), Նաոմի Ասաբրե Ֆրիմպոնգը (ՄԱՄ աստղագիտության տարածման գրասենյակ, ԳԿԿ համանախագահ), Արեգ Միքայելյանը (Բյուրականի աստղադիտարանի տնօրեն) և տարբեր աշխարհամասերի երկրներ ներկայացնող այլ գիտնականներ:

Կազմակերպիչներն ու հովանավորներն են ՄԱՄ C2 հանձնաժողովը, ՄԱՄ աստղագիտության տարածման գրասենյակը, Բյուրականի աստղադիտարանը, ՄԱՄ աստղագիտության զարգացման Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը, Հայկական աստղագիտական ​​ընկերությունը (ArAS) և Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ArVO):

Այս տարի նախատեսված են նաև միջազգային այլ համաժողովներ և միջոցառումներ: Մասնավորապես, սեպտեմբերի 14-18-ը տեղի է ունենալու Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Մեր անկայուն Տիեզերք»-ը խորագրով:

Նախատեսվում է նաև գործարկել Բյուրականի աստղադիտարանի աստղացուցարանը և ազդարարել Հայ աստղագիտության պատմության թանգարանի բացումը:

Նախորդ Լուրը

Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչուհու վրա

Հաջորդ Lուրը

Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Այլ Լուրեր

Կարևոր

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունն օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում. Վասիլիս Մարագոս

01/07/2026
Անվտանգություն

Հայաստանի Սու-30ՍՄ կործանիչները համալրվել են իրանական «Յասին» կառավարվող ռումբերով. Իրանի դեսպանությունը հրապարակում է արել

01/07/2026
Հայաստան

Հայաստանը միացել է Lead4Peace տարածաշրջանային ծրագրին

01/07/2026
Հաջորդ Lուրը

Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)