30-07-2026 / 06:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի «Վրաստան» հայախոս թերթը 105 տարեկան է

2026/02/13 12:23
Մշակույթ, Վրաստան

Վրաստանում դեռևս խորհրդային կարգերի հաստատման օրերից առաջ է ստեղծվել և Թբիլիսիում լույս տեսել հայախոս այս թերթը։ Ժամանակի ընթացքում թերթի վերնագրերը փոխվել են, հրատարակման հաճախականությունն ու ծավալները փոխվել են, իշխանություններ եւ իշխանավորներ են եկել ու գնացել, փոխվել են թերթի գլխավոր խմբագիրները, աշխատակազմ է փոխվել, սակայն, բովանդակության առումով, թերթը մնացել է նույնը։ Այդ մասին հայտնում է Առավոտը։

Թերթի խնդիրն է եղել՝ արտացոլել երկրում տեղի ունեցող քաղաքական, հասարակական, տնտեսական, գիտական ու մշակութային կարեւոր անցուդարձերը՝ մասնավորապես անդրադառնալով հայաբնակ շրջաններին։ Ճշմարտության առաջ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ հայաբարբառ այս թերթի խմբագրատունը գրի ու գրչի մարդկանց համար եղել է յուրովի Վերնատուն, մշակութային օջախ, ուր այցելել եւ հոգեւոր հենարան են գտել, ինչպես հայ, այնպես էլ վրացի մտավորականները։

Հիրավի թերթը, թերթի խմբագրությունը, միավորել է գրի ու գրչի մարդկանց՝ նպաստելով նրանց հոգեւոր աճին։ Վրաստանի հայ խոսնակը, որ գրավոր տեսքով է, շարունակ էջեր է տրամադրել, ասենք, Թբիլիսիում տեղի ունեցող սայաթնովյան ավանդական Վարդատոնին , արտացոլել է տերյանական օրը Գանձայում, Ջիվանու օրերը Կարծախում, եւ նույն կարգի միջոցառումները՝ կապված Ղազարոս Աղայանի, աշուղ Հավասու, բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի ու այլոց հետ։ Թերթն այսօր էլ, այս դժվար ժամանակներում էլ, շարունակում է մնալ հայ¬վրացական բարիդրացիական հարաբերությունների կենդանի եւ խոսուն վկան։ Եվ եթե առաջներում, ժամանակին, թերթի գլխավոր խմբագիր լինելն արտոնություն էր եւ նշան որոշակի իշխանություն ունենալու, ապա այսօր, ինտերնետ կոչվածի դարում, թերթ հրատարակելը նման է տառապանքի ուղի անցնելուն։

Հուրախություն մեզ, այդ ուղին, տառապանքի ուղին, այժմ (վերջին տարիներին) անցնում է հայորդի, մեր գրչեղբայր ու գործընկեր Վան Բայբուրթյանը, նույն ինքը՝ Վան Բայբուրթը, անցնում է սիրով, անտրտունջ, անցնում զոհաբերությամբ, հավատով ու հավատարմությամբ։ Այս խնդրում նրան օգնում են քաղաքական իր ճիշտ դիրքորոշումը, տարիների ընթացքում ձեռք բերած իր հեղինակությունը, եւ, իհարկե, բնավորության համառությունը։ Նա ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել է Վրաստանի մամուլի առաջատար օրգաններում, եղել է «Սովետսկի սպորտ», «Կոմսոմոլսկայա պրավդա», Մոսկվայի մամուլի նորությունների գործակալության սեփական թղթակիցը Հայաստանում եւ Վրաստանում։ Վրաստանի խորհրդարանի երկու գումարումների պատգամավոր է ընտրվել, Վրաստանի 3-րդ նախագահի խորհրդական, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է։ Ինչ խոսք, նրան առաջին հերթին սատարում, քաջալերում են Վրաստանի իշխանությունները։

Նախորդ Լուրը

Թանկարժեք մետաղների գները նվազել են

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են ՀՀ. նրանք սահմանը հատել են Կիրանցի սահմանազատված հատվածով (ֆոտո)

Այլ Լուրեր

Թուրքիա

Դերսիմի հայկական Էրգեն եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ

29/07/2026
Միջազգային

Վրացի «MMA» մարտիկը ազգային արժեքների պաշտպանության շարժում է ստեղծում

29/07/2026
Միջազգային

Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը

27/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են ՀՀ. նրանք սահմանը հատել են Կիրանցի սահմանազատված հատվածով (ֆոտո)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

29/07/2026

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

29/07/2026

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)