Իրանի արևմուտքում գտնվող Համադան նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է 2 օդաչուներից մեկը։
«Ուսումնական ռազմական ինքնաթիռ է կործանվել հինգշաբթի երեկոյան։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ծառայություններ»,-նշվում է հաղորդագրության մեջ։








