Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամը 22:00-ին, Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։
Այդ մասին հայտնում է Կանադայում Հայաստանի դեսպանությունը։ Նշվում է, որ բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել այդ խորհրդանշական միջոցառմանը։
Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը , իսկ Օտտավայի քաղաքային նշանը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով։







