16-04-2026 / 08:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան

2026/02/24 14:33
Անվտանգություն, Իրան, Կարևոր, Հայաստան

Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան և լինեն ավելի մասշտաբային։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, որն այսօր մասնակցում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին «Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամության» շնորհման արարողությանը:

Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն անցկացրին 2025 թ. ապրիլին։

«Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ, առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր է` ապագայում ևս տեղի ունենան, և հնարավոր է` ապագայում ավելի մասշտաբային լինեն»,– ընդգծեց դեսպանը։

Մեր մյուս հարցին` արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան վաղո՞ւց էր պլանավորված, թե՞ այն կարելի է դիտարկել Իրանի հետ կապված լարվածության ֆոնին, դեսպան Շիրղոլամին պատասխանեց` այցը նախապես պլանավորված էր։

«Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող համագործակցության և կապերի մասին։ Այս այցի վերաբերյալ ևս երկու երկրների տարբեր պատվիրակությունների ձևաչափերի միջոցով պլանավորվել է։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ և ավելի խորացնելու արդեն իսկ առկա համագործակցությունը»,– վստահեցրեց դեսպանը։

Նրա խոսքով` հայ–իրանական սահմանը մշտապես եղել է խաղաղության սահման և երկու երկրների համար շատ մեծ կարևորություն ունի։

«Երկու երկրների ռազմական ոլորտներն էլ հենց հիմնվում են այդ պատմական կապերի վրա և սահմանի անխզելիության, ինչպես նաև երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա»,– նշեց Շիրղոլամին։

Նա ավելացրեց, որ երկու երկրները բոլոր ոլորտներում` թե՛ ակադեմիական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, ճիշտ հունով են ընթանում և օրեցօր ավելի են զարգացնում այս ոլորտներում, ապագայում նոր նվաճումների վկան կլինենք։

Sputnik Արմենիայի հաջորդ հարցը վերաբերում էր այս տարվա հունվարին դեսպանի հնչեցրած կոշտ գնահատականներին, որոնք վերաբերում էին ՀՀ–ում Իրանի դեսպանատան մոտ անցկացված հակաիրանական ցույցերի վերաբերյալ և այդ լարվածության ֆոնին ՀՀ իշխանությունների հայտարարություններին` ՀՀ իշխանությունների հետագա գործողությունները փարատե՞լ են դեսպանի մտահոգությունները։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ պատկան մարմիններին, որ համապատասխան քայլերը ձեռնարկեցին այս իրավիճակում։

«Այն իրադարձություները, որոնց ականատեսը եղանք Իրանում, դրանք ի սկզբանե խաղաղ ցույցեր էին, որոնք արտասահմանից Իրան ներմուծված կազմակերպված խմբերը փորձեցին տանել այլ հունով և երկիրը ներքաշել ներքաղաքական պատերազմի մեջ։ Նմանօրինակ լոզունգներով` քաղաքական, իշխանափոխության, ցանկացած ակցիա քննադատելի են։ Այդ մարդիկ նույնպես մեր քաղաքացիներն են, նրանց էլ ենք մենք սիրում, և մենք վստահ ենք` մեր ընտանիքի ներսում ի հայտ եկած տարաձայնությունները պետք է լուծենք հենց ընտանիքի ներսում»,– ասաց Շիրղոլամին։

Նախորդ Լուրը

3 տղամարդ քողարկվել են գառան մորթիներով ու փորձել անասունների հետ խառնված Ալժիրից անցնել Իսպանիա

Հաջորդ Lուրը

Այվազովսկու բնանկարն աճուրդի կհանվի 60 մլն ռուբլի մեկնարկային գնով

Այլ Լուրեր

Հայաստան

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026
ԱՄՆ

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Հայաստան

Ասիական զարգացման բանկը 2026-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ի 5.5% աճ է կանխատեսում

15/04/2026
Հաջորդ Lուրը

Այվազովսկու բնանկարն աճուրդի կհանվի 60 մլն ռուբլի մեկնարկային գնով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)