27-02-2026 / 14:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կախված է Թուրքիայի որոշումից, հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա. Փաշինյան

2026/02/26 10:58
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Հայաստանի վարչապետը հավատացած է, որ շատ շուտով Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանի բացման հարցում որևէ զարգացում կլինի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով քննարկման մասնակիցներից մեկի հարցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Մենք շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, մենք մշտապես հանդիպումներ ենք ունենում, խորհրդակցություններ ենք ունենում, բայց, իհարկե, ամենակարևոր իրադարձությունը, որը հույս ունենք տեսնել, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է Հայաստանի և Թուրքիայի միջև, և, ինչ խոսք, ցամաքային սահմանի բացումը։ Ինչո՞ւ եմ ես նշում հենց ցամաքային սահմանը, քանի որ օդային սահմանը բաց է, մենք Հայաստանից Թուրքիա կանոնավոր թռիչքներ ունենք։ Եվ իմ ակնկալիքն այն է, որ երկկողմ թռիչքների ծավալը կաճի, սակայն, ինչ խոսք, մենք հույս ունենք, որ ցամաքային սահմանը ևս կբացվի։ Ի դեպ, մեզ Թուրքիայի հետ սահմանին նոր ենթակառուցվածք պետք կգա, և մենք հիմա քննարկում ենք, թե ԵՄ-ն ինչպես կարող է աջակցել այս հարցում։ Գործընթացը ծավալվում է, և ես հավատացած եմ, շատ շուտով ինչ-որ բան կտեսնենք»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ տպավորություն ունի, որ կա ընդհանուր պատկերացում, որ սահմանի բացումը պետք է տեղի ունենա, սակայն դա կախված է Թուրքիայի որոշումից։

«Հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա, մենք պատրաստ ենք ցանկացած պահի անել դա։ Վերջին ամիսներին մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք նաև ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող  բեռնատարների համար։ Ենթակառուցվածքը դրան ամբողջովին պատրաստ է, և մենք սպասում ենք Թուրքիայի որոշմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նախորդ Լուրը

Վրաստանի իշխանությունները կպաշտպանեն Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ հայտնված երկու հեռուստաալիքների իրավունքները. Կալաձե

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Այս օրերին հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցին

27/02/2026
Ադրբեջան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սգում է 1988թ. «Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»

27/02/2026
Հայաստան

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվել են (Տեսանյութ)

27/02/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Այս օրերին հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցին

27/02/2026

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սգում է 1988թ. «Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»

27/02/2026

Հայաստանի և Լեհաստանի միջև ստորագրվեց ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր

27/02/2026

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվել են (Տեսանյութ)

27/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)