16-08-2026 / 13:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԳՆ․ Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են

2026/03/03 17:15
Հայաստան, Հասարակություն

Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են, ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին. նման վերնագրով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում: Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, ով իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։

ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։ Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։

Ի դեպ, կհիշեք անցած տարի համացանցում ինչ մեծ աղմուկ բարձրացավ և հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մխչյանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որ «աշակերտի քթին թմրանյութ են քսել» և այլն:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի առկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ և ծավալների քննարկումներ չեղան»,-ասվում է գրառման մեջ:

ՆԳՆ խոսնակը կոչ է արել զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։

Նախորդ Լուրը

Ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ. Սրբուհի Գալյան

Հաջորդ Lուրը

Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ

Այլ Լուրեր

Արցախ

Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

14/08/2026
Հայաստան

Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ)

14/08/2026
Հայաստան

ՌԴ-ն պայմաններ է ներկայացրել ռուսական շուկա հայկական ապրանքների մուտքը վերականգնելու համար

14/08/2026
Հաջորդ Lուրը

Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)