09-07-2026 / 05:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմները

2026/04/03 11:12
Միջազգային, Քաղաքականություն

Աֆղանական և պակիստանյան զինվորականների միջև ակտիվ մարտական բախումները վերսկսվել են հինգշաբթի երեկոյան այսպես կոչված Դյուրանդի գծի երկայնքով (Աֆղանստանի և Պակիստանի միջև Քաբուլի կողմից չճանաչված սահմանը) և շարունակվում են ուրբաթ առավոտյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Սեդա-ե Աֆղան ալիքին:

«Աֆղանստանի իսլամական էմիրության ուժերը, ի պատասխան պակիստանյան զինվորականների կողմից հրետանային գնդակոծությունների, Խոստ և Պակտիա նահանգներից գրոհել են նրանց դիրքերը Դյուրանդի գծի երկայնքով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տվյալների՝ առնվազն երեք պակիստանցի զինծառայող է սպանվել, ավերվել են պակիստանյան մի քանի հսկիչ անցակետեր:

Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղարի տեղակալի տվյալներով՝ Կունար նահանգում 155 ականանետային և հեռահար հրետանային արկեր են պայթել Սարկանո և Մարավարա գավառների բնակավայրերում՝ վիրավորելով երկու երեխայի և ոչնչացնելով մի ավտոմեքենա։

Եվս տասնյակ արկեր պայթել են Նավապաս և Դու Սարակի բնակավայրերում, որտեղ ութ երեխա վիրավորվել է, իսկ երկուսը՝ զոհվել։ Պակտիկա նահանգում Շակին գավառի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։

«Հինգշաբթի երեկոյան պակիստանյան ռազմական վարչակարգը ևս 185 հեռահար հրետանային արկ է արձակել Կունար նահանգի Սարկանո գավառի ուղղությամբ՝ վիրավորելով 10 խաղաղ բնակչի։ Եվս 178 արկ պայթել է Կունար նահանգի Մարավարա, Դանգամ, Նարայ և Շելտան գավառներում, թեև այնտեղից զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել»,- պարզաբանել է Ֆիտրատը:

Մամուլի քարտուղարի տեղակալը նաև հայտնել է, որ Խոստ նահանգում Զազայ Մայդան գավառի Ջանդու Գարա շրջանում անօդաչուի հարվածի հետևանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:

Նախորդ Լուրը

Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Եվրոպայի լավագույն ծանրորդների անվանակարգերում

Հաջորդ Lուրը

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Միջազգային

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

08/07/2026
ԱՄՆ

Ռյուտեն Իրանի դեմ ԱՄՆ նոր հարվածներն անվանել է «բացարձակապես անհրաժեշտ»

08/07/2026
ԱՄՆ

Թրամփ. Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն ավարտված է

08/07/2026
Հաջորդ Lուրը

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են բնական գազի ոլորտում համագործակցության խորացումը

08/07/2026

Հայաստանում կբացվի պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան

08/07/2026

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում սահմանային երեք անցակետ կառուցել

08/07/2026

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

08/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)