16-04-2026 / 00:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ սահմանի մասին․ Սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը

2026/04/15 14:35
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն իրականացվել են մի շարք քայլեր, իսկ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հարցում սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, հայտարարել է ԱԺ փոխնախագահ, Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ սկզբնական փուլում վերագործարկվել են Երևան-Ստամբուլ թռիչքները, որոնք մի քանի տարի դադարեցված էին եղել։ Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղիղ ավիափոխադրումներ ապահովելու, ինչպես նաև Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, որը ներկայում գտնվում է փաստաթղթային գործընթացի փուլում, հայտնում է 1lurer.am-ը:

«Ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիքն արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը: Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից այս տարի վերջապես սկսեցին աշխատանքներ անցակետի վերականգնման ուղղությամբ, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը, և այս առումով գնդակը մեր դաշտում չէ»,- ասել է նա։

Անդրադառնալով գործընթացի հնարավոր դանդաղմանը՝ Ռուբինյանը պատասխանել է. «Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով: Մեր կողմից որևէ խնդիր չկա, ոչ էլ նախապայման կա: Պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի»։

Դիտարկմանը, թե հնարավոր է՝ թուրքական կողմը սպասում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, նա արձագանքել է. «Համենայն դեպս, դա տրամաբանական չէր լինի»։

Ռուբինյանը նաև նշել է, որ չի պատրաստվում մեկնել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, սակայն հայկական կողմից այնտեղ նախատեսվում է մասնակցություն։

Այս տարի ֆորումին մասնակցելու է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, հայտնում է «Ազատությունը»:

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի հրապարակել պաշտոնական հաղորդագրություն։ Ֆորումը անցկացվելու է ապրիլի 17-19-ը։

։

Նախորդ Լուրը

ԵՄ-ն նոր առաքելություն կգործուղի Հայաստան

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը

Այլ Լուրեր

Հայաստան

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026
Թուրքիա

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026
ԱՄՆ

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)