Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է, որ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը Եվրոպայի համար սկզբունքորեն փոխվել է:
«Կարելի է ասել, որ Հարավային Կովկասին և տարածաշրջանի հետ հարաբերություններին նոր իմաստ է հաղորդվում: Անխուսափելի է տեսնել, թե ինչպիսի նշանակություն ունի այս տարածաշրջանը Եվրամիության համար: Եթե նախկինում մոտեցումներն այլ էին, ապա այսօր պարզ է՝ սա մի տարածաշրջան է, որը Եվրամիության անվտանգության ու բարեկեցության գրավականն է: Այս համատեքստում բոլորովին այլ կշիռ են ստանում հարաբերությունները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ: Հույս ունեմ, որ քննարկումները կընթանան որոշակի ռացիոնալ շրջանակներում, և այն մոտեցումները, որոնք Եվրամիությունը կկիրառի Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, կլինեն ավելի իրատեսական», – նշել է նա։







