23-04-2026 / 19:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Վրաստանում ստեղծվել ուժային կառույցները համակարգողի պաշտոն. մեկնաբանում է վրացագետը

2026/04/23 17:00
Անվտանգություն, Կարևոր, Վրաստան, Տեսակետ

Վրաստանում ստեղծվել է ուժային կառույցները համակարգող պետնախարարի նոր պաշտոն, որը զբաղեցնելու է պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեն: Նա նաև կատարելու է փոխվարչապետի պարտականություններ: Այս փոփոխության նպատակների և հնարավոր հետևանքների շուրջ «Regionmonitor»-ը զրուցել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։

– Տիկին Մելիքսեթյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանում ուժային կառույցները համակարգող պետնախարարի նոր պաշտոնի ստեղծումը։ Արդյո՞ք սա անվտանգային համակարգի կենտրոնացում է նշանակում: Եթե այո, ինչու՞ է դա հարկավոր:

Վերջին տարիներին Վրաստանում կադրային փոփոխությունների, ինչպես նաև նոր գերատեսչությունների ձևավորման հաճախ ենք ականատես լինում, սակայն սա վերաբերում է կոնկրետ իրավապահ կառույցների համակարգմանը։ Պաշտոնական հայտարարություններում նշվում է, որ իրավապահ համակարգի տարբեր կառույցների աշխատանքի կենտրոնացման, համակարգման կարիք է եղել՝ հաշվի առնելով, որ այդ կառույցները շատ դեպքերում համատեղ են աշխատում կամ փոխկապակցված են։ Մյուս կողմից էլ նշվում է, որ այս փոփոխությունը որևէ կերպ քաղաքացիների կյանքի կամ անվտանգության ապահովման վրա չի անդրադառնալու և փոփոխություններն էլ քաղաքական ենթատեքստ ունեն։

Ամեն դեպքում Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ ինքն անձամբ ամենօրյա ռեժիմով չի հասցնում հետևել ամեն հարցի, դրա համար էլ ստեղծվել է նոր պաշտոն։ Եվ այստեղ է, որ կարող է մտավախություն առաջանալ, որ մեկ մարդու վերահսկողության տակ են հայտնվելու կարևորագույն գործառույթ իրականացնող իրավապահ կառույցները։

– Այս փոփոխությունները սպասելի՞ էին: Ինչպե՞ս են դրանք ընկալել ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Վրացական մեդիային հետևելով՝ այդքան էլ սպասելի չէր այս փոփոխության մասին հայտարարությունը։ Սակայն ընդդիմադիր թևում այս փոփոխությունները դիտարկվում են որպես առաջիկայում վարչապետի հնարավոր փոփոխություն։ Ե՛վ մեդիան, և՛ ընդդիմադիր գործիչներից ոմանք քննարկում են, որ կարող են այս փոփոխությունները հող նախապատրաստել կառավարության ղեկավարի փոփոխման համար։ Ինքը՝ վարչապետն արդեն հերքել է այդ լուրը՝ շեշտելով, որ հրաժարականին արդեն տևական ժամանակ է սպասում են և հիասթափվում։

Ընդդիմության շրջանում խոսակցություններ են շրջանառվում նաև Վրաստանի վարչապետի և պետնախարարի պաշտոնում նշանակված Մամուկա Մդինարաձեի միջև հակասությունների և մրցակցության մասին։ Ամեն դեպքում հարկ է նշել, որ մրցակցությունների, հակասությունների մասին խոսակցությունները կարծես սովորական են դարձել, ժամանակ առ ժամանակ հիշատակվում են ամենատարբեր քաղաքական գործիչների և Իրակլի Կոբախիձեի միջև հնարավոր մրցակցությունների և հակասությունների մասին հրապարակումներ։

– Վրաստանի քաղաքական դաշտում նոր վերադասավորումների պե՞տք է սպասել:

Վրաստանն այս առումով բավական անկանխատեսելի երկիր է։ Կարող է հրաժարական տալ ամենաբարձր վարկանիշն ունեցող վարչապետն անգամ կամ նորից քաղաքականություն մտնելու մասին հայտարարի այն գործիչը, որը ինչ-որ ժամանակ առաջ քաղաքականությունից վերջնականապես դուրս գալու որոշում էր կայացրել։ Այդ իսկ պատճառով, ենթադրություններ կամ կանխատեսումներ անելը բարդ գործ է։ Այնուամենայնիվ, իշխող թիմն էլ ժամանակ առ ժամանակ ինչ-որ վերադասավորումներ, փոփոխություններ անում է, իսկ առաջիկա տարիներին դրանք միգուցե ավելի ակտիվ լինեն՝ հաշվի առնելով, որ երկիրն առաջիկա տարիներին պետք է պատրաստվի նաև խորհրդարանական ընտրությունների։

Նախորդ Լուրը

FlyOne Armenia-ն թռիչքներ կիրականացնի Գյումրիից Սոչի

Հաջորդ Lուրը

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026
Անվտանգություն

Պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության հարցեր են քննարկվել

23/04/2026
Իրան

Իրանական պատերազմը բնական գազի համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխության կարող է հանգեցնել

22/04/2026
Հաջորդ Lուրը

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

23/04/2026

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

23/04/2026

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026

Ինչո՞ւ է Վրաստանում ստեղծվել ուժային կառույցները համակարգողի պաշտոն. մեկնաբանում է վրացագետը

23/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)