23-07-2026 / 14:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

2026/04/23 18:15
Հայաստան, Հասարակություն

16 տարեկան անձանց համար նույնականացման քարտ ունենալը նախատեսվում է դարձնել պարտադիր: Կառավարությունը հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նպատակը ՀՀ-ում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան համակարգված տարբերակով օրենսդրություն ունենալն է։

«Առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափական անձնագիր:

6-16 տարեկան անձանց համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը

Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ՝ որպես նույնականացման քարտ, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր»,- ասել է նախարարը։:

Ըստ նախարարի՝ երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը ևս կդառնան կենսաչափական:

«Այսինքն՝ կենսաչափական տվյալներ ենք ներդնում: Այս պահի դրությամբ, թեև օրենսդրությունը նախատեսում է, բայց ֆիզիկական հնարավորություն այդպիսի տվյալներ հավաքագրելու չունենք։ Երրորդ ուղղությունը վերաբերում է պետություն-մասնավոր գործունեության շրջանակում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ պետություն-մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելուն: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք հստակ օրենսդրությամբ նախատեսում ենք, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ պրոցես չի իրականացնում, այսինքն՝ գործողություն, անգործություն կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որևէ որոշում չի կայացնում, ամբողջը պետության տիրույթում է գտնվում, մնացյալը ծառայությունների մատուցման ռեժիմում են նախատեսված մեր պայմանագրի շրջանակներում»,-ասել է նա:

Նախարարը տեղեկացրել է, որ այլ փոփոխություններ ևս նախատեսվել են, որոնք վերացրել են բոլոր այն դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ եղել են երկրում, այդ թվում՝ անձնագիրը վերցնելու և մնացյալ բաղադրիչների մասով:

Նախորդ Լուրը

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

Հաջորդ Lուրը

Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026
Անվտանգություն

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026
Թուրքիա

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումների վճարումները վաճառողներին՝ պահեստների վրա հարձակումից հետո

23/07/2026

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատարների վրա հարձակման մասին

23/07/2026

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)