14-06-2026 / 02:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով

2026/04/27 15:14
Հարավային Կովկաս, Վրաստան

Թբիլիսիի քաղաքային դատարանը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները։

Բուրճուլաձեն մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) մեջ։ Գործը վերաբերում է ռազմական հոսպիտալի համար ՄՌՏ սարքի գնմանը։ Նույն դրվագով բյուջետային միջոցների վատնման համար մեղադրվում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գեորգի Խաինդրավան, գնումների դեպարտամենտի նախկին ղեկավար Վլադիմիր Գուդուշաուրին, ինչպես նաև նախկին նախարարի ազգական Վասիլ Մխեիձեն։ Քննության համաձայն՝ խումբը միտումնավոր ստեղծել է ոչ մրցակցային միջավայր և պայմանագրի արժեքը բարձրացրել է 1.3 միլիոն լարիով՝ յուրացնելով տարբերությունը։

Ազատազրկումից բացի, դատարանը որոշել է բռնագրավել Բուրճուլաձեի ընտանեկան գույքը՝ Իսպանիայում գտնվող վիլլան և Թբիլիսիի մերձակա Ծկնեթի էլիտար ավանում գտնվող տունը։ Այս ակտիվները պետք է փոխհատուցեն վնասը, որը դատախազությունը գնահատել է մոտ 8 միլիոն լարի։ Խաինդրավան և Մխեիձեն դատապարտվել են յուրաքանչյուրը 8 տարվա ազատազրկման։ Մխեիձեի գույքի մի մասը բռնագրավվելու է որպես գործով իրեղեն ապացույց։

Գուդուշաուրին միակն է, ով խուսափել է իրական ազատազրկումից։ Նա կնքել է դատավարական համաձայնություն դատախազության հետ, ընդունել մեղքը և, ըստ ԶԼՄ-ների, ցուցմունքներ է տվել նախկին ղեկավարների դեմ։ Դատարանը նրան նշանակել է 4 տարվա պայմանական պատիժ, 10 հազար լարի տուգանք և մեկ տարվա արգելք պաշտոններ զբաղեցնելու համար։

Նախկին նախարար Բուրճուլաձեն մեղքը ընդունել է մասնակիորեն՝ հիմնական պատասխանատվությունը դնելով ենթակաների վրա։ Միևնույն ժամանակ նա կտրականապես հերքել է փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքները։

Դատավճռի հրապարակմանը նախկին նախարարը չի ներկայացել։ Պաշտպանությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը։

Հիշեցնենք, որ Բուրճուլաձեն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի փետրվար՝ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունում։ Ղարիբաշվիլին հունվարին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ ապօրինի ձեռնարկատիրության և փողերի լվացման մեղադրանքը ընդունելուց հետո։

Նախորդ Լուրը

Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին կրակոցներ արձակողը հյուրանոցի հյուրերից մեկն է եղել

Հաջորդ Lուրը

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
Ադրբեջան

Վրաստանը կշարունակի տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ ստանալ Ադրբեջանից

09/06/2026
Հասարակություն

ԵՄ-ն կքննարկի Վրաստանի հետ վիզային ազատ ռեժիմի հնարավոր կասեցումը

09/06/2026
Հաջորդ Lուրը

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)