28-04-2026 / 19:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

2026/04/28 16:33
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Հարավային Կովկաս, Վրաստան

Հայաստանն այսօր ոչ միայն «խաղաղության խաչմերուկ» չէ, այլև առհասարակ խաչմերուկ չէ։ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ հանդես է եկել իր վերլուծությամբ՝ ընդգծելով, տարածաշրջանային իրական խաչմերուկն այսօր Վրաստանն է, իսկ Հայաստանի երբեմնի հաբային կարգավիճակը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին, վերացել է ԼՂ հակամարտության և դրան հաջորդած շրջափակումների հետևանքով։

Իսկանդարյանն ընդգծել է, որ ներկայումս գոյություն ունեցող տարածաշրջանային ուղիները, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարսը կամ տարբեր խողովակաշարերը, արդեն իսկ շրջանցում են Հայաստանը և նույնիսկ լիարժեք ծանրաբեռնված չեն, ինչը հարցականի տակ է դնում նոր ուղիների տնտեսական նպատակահարմարությունը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Բաքուն ձգտում է ստանալ մեկ կոնկրետ միջանցք Հայաստանի հարավով՝ սեփական նպատակների համար, միաժամանակ շարունակելով արգելափակել մնացած բոլոր հաղորդակցությունները։ Իսկանդարյանը շեշտել է, որ նույնիսկ եթե այդ ճանապարհը կառուցվի, այն լինելու է փակ միջանցք, որը որևէ կերպ չի նպաստելու Հայաստանի ներքին հաղորդակցությունների զարգացմանը կամ տեղական բնակավայրերի տնտեսական կապերին։

Անդրադառնալով «խաղաղության խաչմերուկի» քաղաքական բարդությանը՝ քաղաքագետը մատնանշել է Սյունիքում ստեղծված իրավիճակը, որտեղ «մի քանի քառակուսի կիլոմետրի վրա հատվում են հայկական, ռուսական, իրանական սահմանապահների, ադրբեջանական ու թուրքական ուժերի, ինչպես նաև եվրոպական դիտորդների և տարբեր հյուպատոսությունների հետաքրքրությունները»։ Ըստ Իսկանդարյանի՝ նման պայմաններում, երբ գլոբալ խաղացողները՝ ԱՄՆ-ն, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, գտնվում են սուր հակասությունների մեջ, բոլոր շահերի համադրումը տեխնիկապես և քաղաքականապես գրեթե անհնարին աշխատանք է, և «Խաղաղության խաչմերուկն» այսօր ավելի շատ քաղաքական դիսկուրս է, որն օգտագործվում է ներքին և արտաքին քաղաքական նարատիվներ փոխելու և ռիսկերը նվազեցնելու համար, քան իրական տնտեսական ծրագիր։ Նա եզրափակել է, որ միայն քաղաքական հարցերի լուծումից և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հստակեցումից հետո հնարավոր կլինի լուրջ խոսել ճանապարհների մասին, իսկ առայժմ տարածաշրջանային անորոշությունները՝ Իրանի ու ԱՄՆ-ի պատերազմից սկսած մինչև ուկրաինական պատերազմ, թույլ չեն տալիս հստակ կանխատեսումներ անել։

Նախորդ Լուրը

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

Հաջորդ Lուրը

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

Այլ Լուրեր

Հայաստան

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Կարևոր

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Հաջորդ Lուրը

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)