05-05-2026 / 02:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի փոխնախագահ․ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Հրվ․ Կովկասում ստեղծում է նոր մթնոլորտ»

2026/05/04 23:26
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում թուրք լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-ՀՀ գործընթացների ինչպես նաև համաժողովի շրջանակներում իր շփումների մասին։

Յըլմազը նշել է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ՝ սկսած Եվրոպայի անվտանգությունից և կապակցվածությունից մինչև էներգետիկ հարցեր և աշխարհաքաղաքական զարգացումներ։

Յըլըմազը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 18 տարվա ընդմիջումից հետո ԹՀ պաշտոնյայի բարձր մակարդակի այց է իրականացվել Երևան՝ հիշեցնելով նաև, որ հայկական կողմից եղել են բարձր մակարդակի այցեր՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ա․ Սիրմոնյանի այցերը։ Նա նշել է, որ իրենք այս բարձր մակարդակի հանդիպումները շատ են կարևորում։

Յըլմազը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ջանքերի մասին։ Նշելով, որ դրանք շատ արժեքավոր են՝ նա հավելել է․

«Այդ ուղղությամբ արդեն զգալի առաջընթաց է գրանցվել։ Անցած օգոստոսին Վաշինգտոնում ստորագրվել է նաև համապատասխան համաձայնության շրջանակը։ Հետևաբար, տեսնում ենք, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում օրեցօր առաջընթաց է գրանցվում, կարևոր քայլեր են կատարվում։ Մի կողմից՝ Ադրբեջան-Հայաստան կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացը, մյուս կողմից՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում ստեղծում են նոր մթնոլորտ»։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ այս տարածաշրջանը աշխարհի ամենառազմավարական շրջաններից է և անցումային գոտի է։ Ըստ Յըլմազի՝ որքան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կարգավորումը խորանան, այնքան նախևառաջ այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդիկ կշահեն։ Ըստ Յըլմազի՝ զարգացումը, առաջընթացը միևնույն ժամանակ կունենան նաև ավելի լայն՝ տարածաշրջանային և գլոբալ ազդեցություններ։

Յըլմազը անդրադարձել է նաև Միջին միջանցքի կարևորությանը՝ նշելով․ «Այսօր բոլորն ավելի լավ են տեսնում Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը։ Այսօր անցկացրած աշխատանքային հանդիպմանը Եվրոպական միության ներկայացուցիչները նույնպես ընդգծեցին դրա կարևորությունը և հայտնեցին իրենց աջակցությունը։ Միջին միջանցքի հզորացումը ոչ միայն կուժեղացնի Թուրքիայի, Կովկասի և թյուրքական հանրապետությունների միջև կապը, այլև մեծապես կնպաստի Եվրոպայի և Ասիայի միջև կապին։ Միջին միջանցք ասելով՝ մենք միայն ճանապարհները չէ, որ նկատի ունենք։ Խոսքը նաև հեռահաղորդակցության, էներգետիկայի և բազմաթիվ այլ ոլորտներում կապակցվածության ուժեղացման մասին է։ Հետևաբար կարող եմ ասել, որ այս հանդիպման ընթացքում ևս դրա կարևորությունը հստակ ընդգծվեց։

Նա խոսել է նաև Անիի պատմական կամրջի վերականգման համար ստորագրված արձանագրության մասին՝ նշելով, որ այն անցյալում ավերվել է Ռուսաստանի հետ պատերազմների և բախումների ընթացքում։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Անիի կամրջի վերականգնման տեխնիկական նախապատրաստական աշխատանքները իրականացվել են՝ հավելելով․ «Այժմ դրա առջև որևէ խոչընդոտ չի մնացել։ Հետևաբար կարծում եմ՝ շատ շուտով այս աշխատանքները կսկսվեն։ Մեր կառույցները արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում են այս հարցի շուրջ և նախապատրաստվել են։ Սահմանի հետ կապված հարցերը նույնպես երկար ժամանակ մեր օրակարգում են։ Եթե այդ հարցում որևէ զարգացում լինի, ձեզ կտեղեկացնենք»,-նշել է նա։

Յըլմազը շեշտել է, որ Հարավային Կովկասում ձևավորված այս կարգավորման և խաղաղության գործընթացը շատ արժեքավոր է՝ նշելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը այս գործընթացում։ Ըստ նրա՝ Թուրքիան իր ողջ ուժով և հնարավորություններով շարունակում է աջակցել կարգավորմանն ու խաղաղությանը։

Նա հիշեցրել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է 2022 թվականից՝ նշելով․

«Սրանք քայլ առ քայլ զարգացող գործընթացներ են, որոնք ընթանում են վստահության միջավայրում։ Նույն կերպ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ևս մեծ ազդեցություն ունեն այս գործընթացի վրա։ Հետևաբար դրական քայլերը կշարունակվեն։ Ամեն քայլ առանձին կարող է թվալ, թե բավարար չէ, բայց ժամանակի ընթացքում այս քայլերը կուտակվում են և ստեղծում են ավելի մեծ վստահություն երկրների միջև, և հետադարձ հայացքով տեսնում եք, որ զգալի առաջընթաց է գրանցվել»։

Խոսելով երկու երկրների միջև համագործակցության և դրա հնարավորությունների մասին՝ Յըլմազը հիշեցրել է, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է Ստամբուլ-Երևան թռիչքները, ապա հավելել․

«Այս ուղղությամբ կա նաև ավելացնելու որոշում։ Pegasus-ը ավելի վաղ էր սկսել։ Telekom-ը այստեղ կարևոր աշխատանքներ է իրականացնում։ Nvidia-ն, ինչպես գիտեք, մեծ ներդրում է կատարում Հայաստանում։ Telekom-ը համագործակցում է այստեղի համապատասխան կառույցների հետ։ Նման բազմաթիվ ուղղություններ կան։ Ամենակարևորը երկխոսությունն է։ Քանի դեռ ամենաբարձր մակարդակով մեր նախագահները և բոլոր մակարդակներում պաշտոնյաները շարունակում են այս երկխոսությունը և հանդիպումները, համագործակցության ոլորտները ժամանակի ընթացքում շատ ավելի կավելանան։ Կարծում եմ՝ մի փուլում դրանք կհասնեն շատ ավելի բարձր մակարդակի»։

Վերջում Յըլմազը խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունելության և հաճելի մթնոլորտ ապահովելու համար։

Նախորդ Լուրը

Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/05/2026
Թուրքիա

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին

04/05/2026
Թուրքիա

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի փոխնախագահ․ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Հրվ․ Կովկասում ստեղծում է նոր մթնոլորտ»

04/05/2026

Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/05/2026

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին

04/05/2026

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)