02-07-2026 / 22:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արևի վրա անհավանական չափերի վտանգավոր բծեր են հայտնաբերվել

2026/05/18 16:47
Հասարակություն, Միջազգային

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան հայտնում է, որ Արեգակի հակառակ կողմում ձևավորվել է արևային բծերի հսկայական խումբ, որն իր չափերով վերջին տարիների ամենավտանգավորներից մեկն է։

Այս ակտիվ գոտին ներկայումս ֆիքսվում է Solar Orbiter տիեզերական ապարատի միջոցով, իսկ Երկրից այն տեսանելի կդառնա մոտ մեկ շաբաթից։ Գիտնականների պարզաբանմամբ՝ ակտիվ գոտու չափսն ուղիղ համեմատական է սպասվող բռնկումների հզորությանը, քանի որ պայթյուններն իրենց էներգիան ստանում են Արեգակի մագնիսական դաշտից, որի լարվածությունը կապված է հենց բծերի մեծության հետ։ Նմանատիպ երևույթ Արեգակի վրա վերջին անգամ դիտվել էր երկու տարի առաջ, ինչից հետո տեղի ունեցած պայթյունների շարքն առաջացրել էր վերջին 20 տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորիկը։

Մասնագետները նշում են, որ ևս երկու շաբաթից այս կենտրոնը կհայտնվի Երկրի նկատմամբ ամենավտանգավոր դիրքում՝ ուղիղ դիմաց, սակայն այդ ընթացքում այն կարող է ինչպես ամբողջությամբ անհետանալ, այնպես էլ նոր էներգիա կուտակել։

Արևային բծերը Արեգակի մակերեսի այն հատվածներն են, որտեղ մագնիսական դաշտը խիստ ակտիվ է։ Երբ այդ էներգիան կուտակվում է և հանկարծակի ազատվում, առաջանում են արևային բռնկումներ։Պարզ ասած՝ սա Արեգակի վրա տեղի ունեցող «էներգիայի պայթյունների» գործընթաց է, որը երբեմն կարող է ազդել նաև Երկրի վրա տեխնիկական համակարգերի աշխատանքի վրա։

Մասնավորապես, ուժեղ արևային բռնկումները կարող են առաջացնել մագնիսական բուքեր, որոնք ժամանակավորապես խանգարում են կապի, GPS նավիգացիայի, արբանյակների և որոշ էլեկտրական համակարգերի աշխատանքը։Մարդկանց առողջության համար այս երևույթը սովորաբար վտանգավոր չի համարվում, սակայն գիտնականները շարունակում են հետևել իրավիճակին, քանի որ ակտիվության մակարդակը կարող է փոխվել կարճ ժամանակում։

Նախորդ Լուրը

Իրանը մահապատիժների թվով արձանագրել է ամենաբարձր ցուցանիշը 1981-ից ի վեր

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը ևս 30 օրով թույլ կտա շարունակել ռուսական նավթի գնումները

Այլ Լուրեր

Միջազգային

Ֆրանսիայում շոգի պատճառով ջրային ավազաններում լողալու ընթացքում ավելի քան 90 մարդ է խեղդվել

02/07/2026
Միջազգային

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

02/07/2026
Կարևոր

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 18 մլն եվրո․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

02/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը ևս 30 օրով թույլ կտա շարունակել ռուսական նավթի գնումները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

02/07/2026

Փաշինյան․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգությանը

02/07/2026

Ֆրանսիայում շոգի պատճառով ջրային ավազաններում լողալու ընթացքում ավելի քան 90 մարդ է խեղդվել

02/07/2026

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

02/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)