Վրաստանն ու Ադրբեջանը ևս 20 տարով երկարաձգել են բնական գազի գնման և վաճառքի վերաբերյալ 2003 թվականի համաձայնագիրը։ Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, իսկ ադրբեջանական կողմից էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Ըստ Վրաստանի կառավարության՝ համաձայնագրի երկարաձգումը կամրապնդի երկրի գազամատակարարման անվտանգության երաշխիքները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ վրացական ԶԼՄ-ների կողմերը նաև ստորագրել են երկկողմ համակարգող խորհրդի արձանագրություն, որի համաձայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նոր հատվածը լիովին կգործարկվի։
Կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի համաձայն՝ Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի մայիսի 26-ին՝ 6 տարվա ընդմիջումից հետո։Ստորագրման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։








