26-05-2026 / 18:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

2026/05/26 16:46
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել Ադրբեջանի «Թելեգրաֆ» լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողություններին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը։

Քուրթուլմուշը նշել է, որ Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորվել է նոր փուլ, որի հիմնական նպատակը, ըստ նրա, պետք է լինի «ապագայի խաղաղության և համատեղ բարեկեցության կառուցումը»։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը դարձել է այդ նոր շրջանի հիմնարար բաղադրիչներից մեկը, իսկ Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերությունները ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում վերածվել են «խոր ինտեգրման»։

ԹԱՄԺ նախագահը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է Հարավային Կովկասը դուրս բերել «հակամարտության գոտու» կարգավիճակից և այն վերածել համագործակցության ու ինտեգրման տարածքի։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրում, սահմանների հստակեցում և տրանսպորտային ուղիների բացում։

«Մենք գոհունակությամբ ենք արձանագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնում, որ կհաջողվի հասնել կայուն խաղաղության համաձայնագրի։ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը ևս կշարունակի առաջ շարժվել այս զարգացումներին զուգահեռ»,- նշել է նա։

Նախորդ Լուրը

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

Հաջորդ Lուրը

Վրաստանը նշում է Անկախության օրը

Այլ Լուրեր

ԱՄՆ

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026
ԱՄՆ

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Հայաստան

Հանրապետության օրվա միջոցառումների պատճառով Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն

26/05/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանը նշում է Անկախության օրը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026

Վրաստանը նշում է Անկախության օրը

26/05/2026

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)