Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են միջազգային պատժամիջոցների տակ գտնվող և Ռուսաստանից մեկնած «Տագոր» նավթատար լցանավը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ մի շարք գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Թագավորության աջակցությամբ։
Մակրոնը նաև ընդգծել է, որ միջազգային պատժամիջոցների շրջանցումը և ծովային կանոնների խախտումը անընդունելի են, քանի որ «դրանք ֆինանսավորում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմը»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ «նման նավերը վտանգ են ներկայացնում ոչ միայն միջազգային անվտանգության, այլև շրջակա միջավայրի համար»։








