UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը RAF (Real American Freestyle) լիգայում իր հերթական մենամարտն անցկացնելու է Թբիլիսիում։
Հուլիսի 11-ին հայ մարզիկը Վրաստանում մրցելու է Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովի հետ։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 29-ամյա Ծառուկյանը RAF-ում իր առաջիկա մենամարտերը անցկացնելու է UFC-ի նախկին հայտնի մարտիկների հետ։ Հունիսի 13-ին նրա մրցակիցը լինելու է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը, իսկ հուլիսի 18-ին՝ Քոլբի Քովինգթոնը։







