16-06-2026 / 14:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կալիֆորնիայում 8 անձ է զոհվել B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով

2026/06/16 11:48
ԱՄՆ, Անվտանգություն, Միջազգային

Հունիսի 15-ին Կալիֆոռնիայի «Edwards» ռազմաօդային բազայում B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով զոհվել է 8 անձ։ Ինքնաթիռը վթարվել է թռիչքից կարճ ժամանակ անց: Այս մասին հայտնում է CNN-ը:

Բազայում օդանավը ռադարի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված փորձնական թռիչք է իրականացրել։ Զոհվածների թվում եղել են զինվորականներ, քաղաքացիական աշխատակիցներ: ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները նշել են, որ վթարի պատճառները դեռ հայտնի չեն, և հետաքննությունը կարող է տևել մինչև վեց ամիս։

Լոս Անջելեսից հյուսիս-արևելք գտնվող «Edwards» բազան հայտնի է որպես փորձարկման կարևոր կենտրոն, որտեղ իրականացվում են օդանավերի, անօդաչուների և նույնիսկ տիեզերական տեխնիկայի փորձարկումներ։

B-52-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենաերկարակյաց ռմբակոծիչներից է, որը ծառայության մեջ է 1955 թվականից։ Այն կարող է կրել մինչև 70,000 ֆունտ զինամթերք և ունի միջուկային հրթիռներ տեղափոխելու հնարավորություն։ Միջադեպը վերջին տասնամյակներում B-52-ի հետ կապված ամենածանր վթարն է համարվում։ Նախորդ մահաբեր միջադեպը գրանցվել էր 2008 թվականին, երբ վեց զինծառայող զոհվել էր Խաղաղ օվկիանոսի մոտ վթարի ժամանակ։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն հրապարակել է Ուկրաինայում կենսալաբորատորիաների ստեղծման ծախսերը

Հաջորդ Lուրը

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ 6-րդ օրվա արդյունքները

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ը Պարսից ծոցում նավթային գաղտնի փոխադրումներ է իրականացրել՝ կիրառելով Իրանի մեթոդները

16/06/2026
Միջազգային

Պապուաշվիլի. ԵՄ-ն վերածվում է «առաջին» և «երկրորդ կարգի» պետությունների միության

16/06/2026
Իրան

Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման գործողությունների համար

16/06/2026
Հաջորդ Lուրը

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ 6-րդ օրվա արդյունքները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ը Պարսից ծոցում նավթային գաղտնի փոխադրումներ է իրականացրել՝ կիրառելով Իրանի մեթոդները

16/06/2026

Պապուաշվիլի. ԵՄ-ն վերածվում է «առաջին» և «երկրորդ կարգի» պետությունների միության

16/06/2026

Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման գործողությունների համար

16/06/2026

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

16/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)