22-06-2026 / 18:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

2026/06/22 16:27
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Միջազգային

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը «ARY News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսլամաբադը կարող է դիմել ռազմական գործողությունների, եթե համարի, որ Հնդկաստանի քայլերը սպառնում են երկրի ջրային անվտանգությանը: Այս մասին հայտնում է «NDTV World»-ը։

Ասիֆն ընդգծել է, որ ջրային ռեսուրսները Պակիստանի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից են․ «Այն պահին, երբ մենք զգանք, որ մեր ազգային անվտանգությանը, որի մաս է կազմում նաև ջրային անվտանգությունը, վտանգ է սպառնում, մենք կգնանք պատերազմի Հնդկաստանի դեմ», – հայտարարել է նա։

Նախարարը նաև նշել է, որ ռազմական տարբերակը կարող է քննարկվել, եթե Հնդկաստանը արագ տեմպերով քայլեր ձեռնարկի ջրամատակարարման խափանման ուղղությամբ։

Ասիֆի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Նյու Դելին կասեցրել է 1960 թվականին ստորագրված Ինդոսի ջրերի մասին համաձայնագրի կատարումը։ Հնդկաստանի իշխանությունները այդ որոշումը կապում են 2025 թվականի ապրիլին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Հնդկաստանը շարունակում է պնդել, որ համաձայնագրի լիարժեք վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Պակիստանը ձեռնարկի շոշափելի քայլեր անդրսահմանային ահաբեկչական ենթակառուցվածքների վերացման ուղղությամբ։

Միաժամանակ, Պակիստանում սրվում է նաև ներքին ջրային ճգնաժամը։ Տեղական պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրի մի շարք շրջաններում, մասնավորապես Սինդ և Բելուջիստան նահանգներում, ջրի պակասը լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության և տնտեսության համար։

Սինդի ոռոգման վարչության տվյալներով՝ Հյուսիս-արևմտյան ջրանցքում ջրի պակասը հասնում է 64,1 տոկոսի, Ռայս ջրանցքում՝ 38 տոկոսի, իսկ Դադու ջրանցքում՝ 82 տոկոսի։ Տեղական իշխանությունները զգուշացնում են, որ ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները կարող են հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների։

Հնդկաստանի և Պակիստանի միջև ջրային ռեսուրսների հարցը վերջին ամիսներին դարձել է երկկողմ հարաբերությունների լարվածության հիմնական թեմաներից մեկը։

Նախորդ Լուրը

CNN․ Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը

Հաջորդ Lուրը

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

Այլ Լուրեր

Միջազգային

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

22/06/2026
ԱՄՆ

CNN․ Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը

22/06/2026
Միջազգային

Կրեմլ․ Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեին՝ այդ երկրի ինքնիշխանության խախտում են

22/06/2026
Հաջորդ Lուրը

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

22/06/2026

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

22/06/2026

CNN․ Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը

22/06/2026

Կրեմլ․ Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեին՝ այդ երկրի ինքնիշխանության խախտում են

22/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)