ՆԱՏՕ-ի և Եվրամիության անամ երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման 2030 թվականի սահմանագծին։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
Գրուշկոյի խոսքով՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հիմնական նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն» է։ Նա հիշեցրել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, որոնցում նշվում էր, որ Եվրոպան փորձում է մինչև 2030 թվականը բարձրացնել իր ռազմական պատրաստվածությունը։
Ռուս պաշտոնյաների գնահատմամբ՝ միջազգային իրավիճակը պարունակում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման ռիսկեր, որոնք, նրանց խոսքով, կարող են հանգեցնել ավելի լայնածավալ էսկալացիայի։






