ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ակնկալում է առաջընթաց Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության կարգավորման հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջիկա հանդիպումից հետո։ Հանդիպումը, Վենսի խոսքով, նախատեսվում է անցկացնել առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է «РИЯ новости»-ն։
Վենսը նշել է, որ լավատեսորեն է վերաբերվում կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորությանը։ Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը միջազգային հակամարտություններից ամենաբարդն է կարգավորման տեսանկյունից։
«Ես միշտ լավատեսորեն եմ վերաբերվում այն հարցին, թե արդյոք մենք կկարողանանք առաջընթացի հասնել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Ըստ աղբյուրի՝ Վենսը նշել է, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը պետք է տեղի ունենա «վաղը կամ մյուս օրը»։ Հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի ներկայացրել։







