22-08-2026 / 23:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Արագածի գագաթը

2026/07/08 15:30
Ժամանց, Հայաստան

Կիպրոսի Հանրապետությունը ներկայացնող ճանապարհորդների խումբը բարձրացել է Արագած լեռան հյուսիսային գագաթը (4090 մ)։ Արշավախմբի անդամներ Ալեքսանդր Լարինն ու Միխայիլ Օմելչուկն Արագածի գագաթին բարձրացրել են Կիպրոսի Հանրապետության դրոշը, լուսանկարվել են և որպես երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ՝ այնտեղ թողել են Կիպրոսից բերված քարեր՝ «Կիպրա-հայկական արշավախումբ դեպի Արագած լեռ. հուլիս 2026» մակագրությամբ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Նրանք նշել են, որ այս տարի Արագած լեռը պատված էր անսովոր մեծ քանակությամբ ձյունով։ Ձնակույտերի պատճառով խաչին հասնելն անհնար է դարձել, իսկ գագաթն ամբողջությամբ պատված է եղել խիտ մառախուղով։

Երկու հոգուց բաղկացած առանձին խումբը հաջողությամբ բարձրացել է Արագածի հարավային գագաթ (3879 մ)։ Արշավախմբի ուշագրավ ձեռքբերումներից է 13-ամյա Պերեսվետ Լարինի վերելքը։ Նա դարձել է Կիպրոսի ամենաերիտասարդ բնակիչը, որը հասել է 3879 մետրից ավելի բարձրություն ունեցող գագաթի։

Արշավախումբն իր քայլով դարձել է Կիպրոսի և Հայաստանի միջև առկա ամուր պատմական կապերի խորհրդանիշերից մեկը։ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը նախկինում բազմիցս ընդգծել է երկու պետությունների միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ հայ համայնքը կիպրական հասարակության անբաժանելի մասն է և նշանակալի ավանդ ունի կղզու մշակութային, սոցիալական և տնտեսական կյանքում։

Արշավախմբի մասնակիցները նշել են, որ վերելքը նվիրված էր Կիպրոսի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, երկու երկրների միջև ակտիվ զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում լեռնագնացության և առողջ ապրելակերպի խթանմանը։

Մասնակիցների խոսքով՝ նման միջազգային նախագծերը նպաստում են հումանիտար կապերի պահպանմանը և սպորտային ու էկոտուրիզմի զարգացմանը՝ միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Կիպրոսի և Հայաստանի միջև սպորտի, զբոսաշրջության, մշակույթի և երիտասարդական փոխանակումների ոլորտներում համագործակցության համար։

Tags: ԿիպրոսՀայաստան
Նախորդ Լուրը

Ռյուտեն Իրանի դեմ ԱՄՆ նոր հարվածներն անվանել է «բացարձակապես անհրաժեշտ»

Հաջորդ Lուրը

ԵՄ-ն Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի ականազերծման մեքենա. այն կօգտագործվի նաև սահմանազատման գործընթացում

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026
Ադրբեջան

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը տարածում է նաև եվրոպական հարթակներում

21/08/2026
Ադրբեջան

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ևս 15 վագոն հացահատիկ է ուղարկվել

21/08/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ-ն Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի ականազերծման մեքենա. այն կօգտագործվի նաև սահմանազատման գործընթացում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը համաներում կամ ՔԲԿ-ի հետ բանակցություն չի ենթադրում

21/08/2026

Թուրքական ընկերության բեռնատար նավը Սև ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

21/08/2026

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)