2026 թվականի հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5,8%, իսկ մայիս ամսվա համեմատ սպառողական գները աճել են 0,1%-ով։ Այս մասին տվյալներ է հրապարակել Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Տարեկան կտրվածքով բազային գնաճը կազմել է 3,5%, իսկ առանց ծխախոտային արտադրանքի հաշվարկի բազային գնաճը՝ 3,2%։
Ամսական կտրվածքով գների ամենամեծ աճը գրանցվել է հյուրանոցներում, սրճարաններում և ռեստորաններում (+2.1%), ինչպես նաև տրանսպորտում (+0.6%)։ Միաժամանակ, հագուստի և կոշիկի (-2.3%), ինչպես նաև սննդի և գազավորված ըմպելիքների (-0.1%) գները նվազել են։
Սննդամթերքի շարքում ամսական ամենաշատ աճը գրանցվել է մրգերի և խաղողի (+3.3%), ձկան և ծովամթերքի (+1.5%), մսի (+0.5%) և հացի (+0.1%) գներում։ Միաժամանակ, նվազման միտում է գրանցվել կաթնամթերքի և ձվի (-1.5%), շաքարի և քաղցրավենիքի (-1.3%), բանջարեղենի (-1.1%), սուրճի, թեյի և կակաոյի (-0.7%) գներում։
Տարեկան գնաճի գլխավոր շարժիչ ուժը դարձել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների 5,6% թանկացումը, որը կազմել է ընդհանուր գնաճի 1.92 տոկոսը։
Տարվա ընթացքում ամենաշատ գնաճը գրանցվել է հետևյալ ոլորտներում՝
- ձուկ և ծովամթերք՝ 20.4%-ով,
- տրանսպորտ՝ 16.5%-ով,
- անձնական տրանսպորտային միջոցների օգտագործում՝ 24%-ով,
- միս և մսամթերք՝ 9.8%-ով,
- մրգեր և խաղող՝ 8.7%-ով,
- հաց և հացաբուլկեղեն՝ 6.6%-ով։
- Բնակարանային և կոմունալ ծառայությունների գները նույնպես զգալիորեն աճել են՝ 7.2%-ով։ Մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի և գազի արժեքը աճել է 10.1%-ով, բնակարանների պահպանման ծախսերը՝ 6.8%-ով, իսկ վարձակալության վճարները՝ 5.4%-ով։
Առողջապահության ոլորտում գները աճել են 4.7%-ով։ Բժշկական պարագաներն ու սարքավորումները աճել են 7.5%-ով, իսկ ամբուլատոր բժշկական ծառայությունները` 3%-ով։







