09-07-2026 / 16:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5,8%

2026/07/09 15:52
Վրաստան, Տնտեսություն

2026 թվականի հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5,8%, իսկ մայիս ամսվա համեմատ սպառողական գները աճել են 0,1%-ով։ Այս մասին տվյալներ է հրապարակել Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Տարեկան կտրվածքով բազային գնաճը կազմել է 3,5%, իսկ առանց ծխախոտային արտադրանքի հաշվարկի բազային գնաճը՝ 3,2%։

Ամսական կտրվածքով գների ամենամեծ աճը գրանցվել է հյուրանոցներում, սրճարաններում և ռեստորաններում (+2.1%), ինչպես նաև տրանսպորտում (+0.6%)։ Միաժամանակ, հագուստի և կոշիկի (-2.3%), ինչպես նաև սննդի և գազավորված ըմպելիքների (-0.1%) գները նվազել են։

Սննդամթերքի շարքում ամսական ամենաշատ աճը գրանցվել է մրգերի և խաղողի (+3.3%), ձկան և ծովամթերքի (+1.5%), մսի (+0.5%) և հացի (+0.1%) գներում։ Միաժամանակ, նվազման միտում է գրանցվել կաթնամթերքի և ձվի (-1.5%), շաքարի և քաղցրավենիքի (-1.3%), բանջարեղենի (-1.1%), սուրճի, թեյի և կակաոյի (-0.7%) գներում։

Տարեկան գնաճի գլխավոր շարժիչ ուժը դարձել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների 5,6% թանկացումը, որը կազմել է ընդհանուր գնաճի 1.92 տոկոսը։

Տարվա ընթացքում ամենաշատ գնաճը գրանցվել է հետևյալ ոլորտներում՝

  1. ձուկ և ծովամթերք՝ 20.4%-ով,
  2. տրանսպորտ՝ 16.5%-ով,
  3. անձնական տրանսպորտային միջոցների օգտագործում՝ 24%-ով,
  4. միս և մսամթերք՝ 9.8%-ով,
  5. մրգեր և խաղող՝ 8.7%-ով,
  6. հաց և հացաբուլկեղեն՝ 6.6%-ով։
  7. Բնակարանային և կոմունալ ծառայությունների գները նույնպես զգալիորեն աճել են՝ 7.2%-ով։ Մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի և գազի արժեքը աճել է 10.1%-ով, բնակարանների պահպանման ծախսերը՝ 6.8%-ով, իսկ վարձակալության վճարները՝ 5.4%-ով։

Առողջապահության ոլորտում գները աճել են 4.7%-ով։ Բժշկական պարագաներն ու սարքավորումները աճել են 7.5%-ով, իսկ ամբուլատոր բժշկական ծառայությունները` 3%-ով։

Tags: Վրաստան
Նախորդ Լուրը

Թրամփը պատրաստվում է Սիրիան հանել ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են բնական գազի ոլորտում համագործակցության խորացումը

08/07/2026
Ադրբեջան

Կուպրաձե․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ

07/07/2026
Ադրբեջան

Ռուսաստանն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով պրոպան է արտահանել Հայաստան

07/07/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

09/07/2026

Թուրքիան բնակչության թվաքանակով աշխարհում 18-րդն է

09/07/2026

Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռը

09/07/2026

Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5,8%

09/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)