Ռուսական կողմը Վորոնոժում կորցրել է իր ամենաարդիական հարվածային ուղղաթիռներից մեկը՝ Ka-52 «Alligator»-ը, որն իրականացնում էր հակաօդային պաշտպանության և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման առաքելություն։ Forbes-ի փոխանցմամբ՝ «Alligator»-ը պատահաբար խոցվել է ռուսական տեղական շարժական ՀՕՊ խմբի կողմից, որը նույնպես այդ պահին զբաղված էր ուկրաինական դրոնների որսով:
Դեպքի ճշգրիտ ամսաթիվն անհայտ է։ Նշվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերն արդեն առնվազն յոթ սեփական ուղղաթիռ են խոցել, որոնցից մի քանիսը՝ անօդաչու թռչող սարքերի հետապնդման ժամանակ։








