26-08-2026 / 11:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

2026/07/10 15:03
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իսրայելը Միացյալ Նահանգներին հետախուզական տվյալներ է փոխանցել այն մասին, որ Իրանը վերջերս մշակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձի ծրագիր։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է «CNN»-ը։

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ նախազգուշացումը Վաշինգտոնին փոխանցվել է այս շաբաթ։ Մյուս աղբյուրի խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը վերջին շաբաթներին արդեն տեղեկություններ էր ստանում Թրամփի դեմ հնարավոր հարձակումների նախապատրաստման վերաբերյալ, սակայն Իսրայելի փոխանցած տվյալները վերաբերում էին կոնկրետ ենթադրյալ ծրագրի։

Միևնույն ժամանակ, ամերիկացի մի շարք պաշտոնյաներ չեն բացառել, որ Իսրայելի այս քայլը կարող էր նպատակ ունենալ ազդել Թրամփի որոշումների վրա, մինչ նա քննարկում է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնումը։

ԱՄՆ-ն դեռևս չի հաստատել Իսրայելի փոխանցած տեղեկությունների հավաստիությունը։ Սպիտակ տունը, մեկնաբանելով տեղեկությունները, հիշեցրել է Թրամփի վերջին հայտարարությունները, որոնցում նա ասել էր, որ Իրանը ցանկանում է իրեն սպանել։

«Նրանք ցանկանում են վերացնել ԱՄՆ առաջնորդին՝ ինձ։ Ես նրանց բոլոր ցուցակներում եմ։ Մինչ այժմ պարզապես բախտս բերել է, բայց դա կարող է երկար չտևել։ Սրանք չար մարդիկ են, և այդ քաղցկեղը պետք է արմատախիլ անել»,- հայտարարել էր Թրամփը։

«CNN»-ի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզությունը շարունակում է հետևել մի քանի անձանց և խմբերի, որոնք քննարկել են հնարավոր հարձակումները, սակայն դեռևս գործնական քայլեր չեն իրականացրել։ Միաժամանակ նշվում է, որ Իրանը կարող է թիրախավորել ԱՄՆ ներկայիս և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻսրայելԻրան
Նախորդ Լուրը

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը

Հաջորդ Lուրը

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուկրաինան աստիճանաբար պարտվում է պատերազմում․ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար

26/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

26/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին. Axios

26/08/2026
Հաջորդ Lուրը

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինան աստիճանաբար պարտվում է պատերազմում․ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար

26/08/2026

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

26/08/2026

ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին. Axios

26/08/2026

Արսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետ

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)