Վերջին օրերին Իրանի հարավային և հարավ-արևելյան շրջաններին ԱՄՆ-ի օդային հարձակումների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին: Փոխանցում են իրանական ԶԼՄ-ները:
Քաղաքացիական զոհերից բացի, իրանական կողմը կորուստներ է կրել նաև զինված ուժերում։ Իրանի բանակի հաղորդմամբ՝ երկրի հարավ-արևելյան Բամպուր քաղաքի ռազմաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի վերջին հարձակման հետևանքով սպանվել է ցամաքային զորքերի առնվազն յոթ պայմանագրային և ժամկետային զինծառայող, կան վիրավորներ:
Նշենք, որ ամերիկյան զինված ուժերն արդեն չորրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում Իրանին: Հուլիսի 14-ից նրանք վերականգնել են նաև իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը:








