Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը հայտնել է, որ Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են գործելու։ Փոխանցում է «Ալֆանյուզ»-ը:
«Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի են ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղիներ։ «Կրասնոգվարդեյսկին» մայրաքաղաքի հարավում գտնվող առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է, որտեղից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից հնարավոր է հասնել Հայաստանի մայրաքաղաք»,- նշել է նա։
Մոսկվայից Երևան ուղևորությունները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել առցանց՝ «Մոսկվայի մետրո» բջջային հավելվածի «Միջքաղաքային ավտոբուսներ» հատուկ բաժնում։








