05-09-2026 / 17:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ հետախուզությունը Թուրքիայի կողմից ամերիկյան ընտրությունների վրա ազդելու փորձեր է արձանագրել

2026/07/17 13:01
ԱՄՆ, Թուրքիա, Քաղաքականություն

ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները փորձել են գաղտնի կերպով ազդել ամերիկացի քաղաքական գործիչների և երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքի վրա։ Այս մասին նշվում է ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի զեկույցում, որը գաղտնազերծվել և Սպիտակ տան կողմից հրապարակվել է հուլիսի 16-ին։ Փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Դեռևս 2020 թվականի օգոստոսով թվագրված փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, համոզված են, որ ԱՄՆ կառավարական որոշ շրջանակներում հակաթուրքական տրամադրություններ են արմատացած, ինչի պատճառով փորձում են գաղտնի ներազդել Թուրքիայի նկատմամբ ամերիկացի քաղաքական գործիչների և թեկնածուների դիրքորոշման վրա։ Որպես Անկարայի կողմից ձեռնարկված քայլեր՝ զեկույցում մատնանշվում են տեղական ընտրարշավների գաղտնի ֆինանսավորումը, առանց պաշտոնական գրանցման լոբբիստական գործունեությունը և պետական լրատվամիջոցների կողմից սոցիալական ցանցերում թիրախային նյութերի տարածումը։

ԱՄՆ Ազգային հետախուզության խորհուրդը գործում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կազմում, որը համակարգում է ամերիկյան բոլոր 18 հետախուզական գերատեսչությունների աշխատանքը։ Զեկույցի հրապարակման օրը՝ հուլիսի 16-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզության գաղտնազերծված տվյալները վկայում են երկրի ընտրական համակարգերի՝ կիբերհարձակումների նկատմամբ չափազանց խոցելի լինելու մասին։

Tags: ԱՄՆԹուրքիա
Նախորդ Լուրը

Թրամփը կառաջարկի իր սոցցանցային գրառումներին վաղ հասանելիություն՝ վճարովի բաժանորդագրությամբ. The Wall Street Journal

Հաջորդ Lուրը

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն

Այլ Լուրեր

Իրան

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026
Թուրքիա

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Անվտանգություն

Թուրքիան 8 ամսում 6,3 մլրդ դոլարի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանք է արտահանել

04/09/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

04/09/2026

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)