21-07-2026 / 14:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

2026/07/20 11:40
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Միջազգային

ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են գրանցվել երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Սիրիկում, Ջասկում, Թավրիզում և Չաբահարում։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության և ափամերձ հսկողության օբյեկտները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակները, ինչպես նաև կապի համակարգերը։

Վաշինգտոնի հայտարարության համաձայն՝ գործողությունների նպատակն է թուլացնել այն ռազմական հնարավորությունները, որոնք, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվում են Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ հարձակումների համար։ «Al Jazeera»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հարվածների հիմնական թիրախը կրկին Իրանի հարավային շրջաններն էին, որոնք վերջին օրերին բազմիցս ենթարկվել են ռմբակոծությունների։ Նրա խոսքով՝ առաջին անգամ հարվածներ են հասցվել նաև երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքին։

Միաժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին հարվածները հասցվել են ի հիշատակ վերջին օրերին զոհված ամերիկացի զինծառայողների։ «Մենք շատ ուժեղ հարվածեցինք նրանց, և դա արեցինք մեր զոհված հայրենասերների պատվին», – ասել է Թրամփը՝ կրկնելով, որ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է բաց մնալ դիվանագիտական լուծումների համար, սակայն դրանք պետք է լինեն «իրական»։ Նա նաև կոչ է արել մյուս երկրներին աջակցել Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությանը։ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը շարունակում է աճել նաև Հորմուզի նեղուցում։ Վաշինգտոնը հայտարարել է, որ իրականացնում է իրանական նավահանգիստների ծովային շրջափակում, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ թիրախավորում է միայն այն նավերը, որոնք խախտում են նեղուցով նավարկության իր սահմանած կանոնները։

Նախորդ Լուրը

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

Հաջորդ Lուրը

Իսպանիան՝ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոն

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուժեղ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները. Տեսանյութ

21/07/2026
Անվտանգություն

Լիբանանի հարավում բնակիչները վերադառնում են ավերված գյուղեր

21/07/2026
ԱՄՆ

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

21/07/2026
Հաջորդ Lուրը

Իսպանիան՝ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուժեղ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները. Տեսանյութ

21/07/2026

Լիբանանի հարավում բնակիչները վերադառնում են ավերված գյուղեր

21/07/2026

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

21/07/2026

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

20/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)