24-10-2026 / 17:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սև ծովում նավթատար նավ է ենթարկվել անօդաչու թռչող սարքի հարձակման

2026/07/20 15:05
Անվտանգություն, Միջազգային, Տնտեսություն, Քաղաքականություն

Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը (ԿՏԿ) հայտնել է, որ հուլիսի 20-ի գիշերը Սև ծովում նավթատար նավ է ենթարկվել անօդաչու թռչող սարքի հարձակման։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԲԿ»-ն՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Ըստ ԿՏԿ-ի՝ անօդաչուն հարվածել է «NELSA» նավթատար նավին, որը գտնվել է ծովային տերմինալի տարածքում՝ բեռնման աշխատանքներ իրականացնելիս։ Հարվածի հետևանքով նավի աջ հետնամասում հրդեհ է բռնկվել։ ԿՏԿ-ի տվյալներով՝ հրդեհը մի քանի ժամ անց մարվել է նավի անձնակազմի և վթարային արձագանքման խմբերի ուժերով։

Նավի միջազգային անձնակազմը, որը բաղկացած է եղել 22 հոգուց, տարհանվել է ԿՏԿ-ի քարշակների միջոցով։ Նավի վրա մնացել են միայն կապիտանն ու ավագ օգնականը։ Ընկերությունը հայտնել է, որ նավթատար նավը պահպանել է լողունակությունը, իսկ նավթի արտահոսք կամ հրդեհ նավթի պահեստարաններում չի գրանցվել։

Օրեր առաջ՝ հուլիսի 19-ին, ԿՏԿ-ի ծովային տերմինալը նույնպես ենթարկվել էր հարձակման, ինչի հետևանքով նավթի բեռնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Հարձակման պահին վնասվել էին երկու ծովային նավթատարներ։ ԿՏԿ-ի աշխատակիցների և կապալառու կազմակերպությունների շրջանում տուժածներ չեն եղել։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը ճնշում է գործադրել, որպեսզի Իսրայելը հետ կանչի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը. Haaretz

Հաջորդ Lուրը

Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու առաջարկներ

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Հաջորդ Lուրը

Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու առաջարկներ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)