21-07-2026 / 14:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ճնշում է գործադրել, որպեսզի Իսրայելը հետ կանչի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը. Haaretz

2026/07/20 14:04
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

Իսրայելական հեղինակավոր «Haaretz» պարբերականը հայտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի օրակարգից հանվել է Ադրբեջանի ճնշման հետևանքով։

Հունիսի վերջին Իսրայելի կառավարությունը, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությամբ, միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին։ Այն օրենքի ուժ ստանալու համար պետք է ընդունվեր նաև Քնեսեթի կողմից։

Սակայն, «Haaretz»-ի տեղկություններով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչից հետո վարչապետի անձնական միջամտությամբ օրինագիծը հանվել է խորհրդարանի օրակարգից։

Օրինագիծը հետ է կանչվել Քնեսեթի ամառային արձակուրդից անմիջապես առաջ՝ խորհրդարանի աշխատանքների դադարեցումից և առաջիկա ընտրություններից առաջ, ինչի հետևանքով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով։

«Haaretz»-ը նշում է, որ Ադրբեջանի միջամտության մասին տեղեկությունները շրջանառվում էին նաև ավելի վաղ։ Ադրբեջանի պետական «APA» գործակալությունը ևս անդրադարձել էր հունական մամուլում հայտնված նման հրապարակումներին, սակայն չէր հաստատել Բաքվի անմիջական մասնակցությունը։

Պարբերականը հիշեցրել է, որ Ադրբեջանը, լինելով Իսրայելի ռազմավարական գործընկերներից մեկը և միաժամանակ Թուրքիայի սերտ դաշնակիցը, երկար տարիներ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։ Միևնույն ժամանակ Իսրայելը Ադրբեջանի խոշորագույն էներգետիկ գործընկերներից է, իսկ Բաքուն իսրայելական ռազմական տեխնոլոգիաների կարևոր գնորդներից։

Tags: ԱդրբեջանԻսրայելՀայոց ցեղասպանությունՔնեսեթ
Նախորդ Լուրը

Ռուսական հարվածից հետևանքով թուրքական նավում կան զոհեր․ Կիևը մեղադրում է Մոսկվային

Հաջորդ Lուրը

Սև ծովում նավթատար նավ է ենթարկվել անօդաչու թռչող սարքի հարձակման

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

21/07/2026
Անվտանգություն

Ուժեղ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները. Տեսանյութ

21/07/2026
Անվտանգություն

Լիբանանի հարավում բնակիչները վերադառնում են ավերված գյուղեր

21/07/2026
Հաջորդ Lուրը

Սև ծովում նավթատար նավ է ենթարկվել անօդաչու թռչող սարքի հարձակման

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

21/07/2026

Ինչու՞ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ինչու՞ պետք չէ տուրք տալ ադրբեջանական և նմանատիպ այլ քարոզչական գործողություններն

21/07/2026

Ուժեղ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները. Տեսանյութ

21/07/2026

Լիբանանի հարավում բնակիչները վերադառնում են ավերված գյուղեր

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)