Թուրքիայի Անթալիա նահանգի Քաշ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։
«Anadolu»-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է Ուզումլու բնակավայրի մոտ գտնվող անտառային տարածքում։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
Ըստ աղբյուրի՝ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։
Հիշեցնենք, որ անտառային հրդեհներ են նաև Ֆրանսիայում ու Իսպանիայում: Միայն Մադրիդի մերձակայքից տարհանվել է ավելի քան 63 հազար մարդ:





