14-09-2026 / 03:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրացի «MMA» մարտիկը ազգային արժեքների պաշտպանության շարժում է ստեղծում

2026/07/29 11:38
Միջազգային, Վրաստան

Վրացի «MMA» մարտիկ Գեորգի Կարտվելիշվիլին հայտարարել է վրացական ավանդույթների, արժեքների և ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված հասարակական շարժում ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է վրացական «NewsGeorgia»-ն։

Կարտվելիշվիլին նշել է, որ շարժումը պայքարելու է այն մարդկանց և խմբերի դեմ, որոնք, իր պնդմամբ, ֆինանսավորվում են արտերկրից, գործում են արտաքին շահերի ազդեցության ներքո և տարածում խեղաթյուրված գաղափարախոսություն։ Նա, սակայն, չի ներկայացրել, թե կոնկրետ որ մարդկանց կամ կազմակերպությունների մասին է խոսքը։

Մարտիկը նաև չի մանրամասնել, թե ինչ մեթոդներով է շարժումը պատրաստվում գործել՝ նշելով միայն, որ այն լինելու է ակտիվ և կառուցողական։ Միաժամանակ նա հայտարարել է, որ ազգային ինքնության և մշակույթի պաշտպանության համար չեն նահանջելու որևէ սպառնալիքի առաջ և պատրաաստ են անհրաժեշտության դեպքում նույնիսկ բանտ նստել։

Վրացական «Sova» պարբերականը նշում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ևս խոսում է ընտանիքի արժեքների և վրացական ավանդույթների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Երկրում այդ համատեքստում ընդունվել է ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին օրենքը, որը Վրաստանի հասարակության մի մասի կողմից ընկալվում է որպես ԼԳԲՏՔ համայնքի դեմ օրենք։

Իշխող կուսակցությունը ողջունել է նոր շարժման ստեղծումը՝ միաժամանակ ընդգծելով, որ արժեքների պաշտպանությունը պետք է իրականացվի օրենքի շրջանակում։ Ընդդիմությունը, սակայն, զգուշացրել է հնարավոր ինքնադատաստանի և բռնության վտանգի մասին։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ևս հայտարարել է, որ շարժման ստեղծումը կարող է սպառնալիք ներկայացնել մարդկանց համար։ Կազմակերպությունը իրավապահներին կոչ է արել կանխել հնարավոր բռնությունները և պաշտպանել քաղաքացիներին՝ հիշեցնելով, որ Վրաստանի օրենսդրությամբ ապօրինի կամ բռնի խմբավորումների ստեղծումն արգելված է։

Tags: Վրաստան
Նախորդ Լուրը

Արաղչի. Ուկրաինան պետք է փոխհատուցի իրանական նավին հասցված վնասը

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Այլ Լուրեր

ԱՄՆ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի զորավարժություններից հետո

12/09/2026
Մերձավոր Արևելք

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

12/09/2026
Ժամանց

Ղազախստանին արգելվել է մասնակցել Եվրատեսիլին

11/09/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի զորավարժություններից հետո

12/09/2026

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

12/09/2026

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

12/09/2026

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

12/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)