29-07-2026 / 18:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զելենսկին Թրամփին խնդրել է շտապ տրամադրել Patriot-ի հրթիռներ

2026/07/29 14:59
ԱՄՆ, Անվտանգություն, ՌԴ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է հրատապ կարգով Ուկրաինային տրամադրել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ։ Այդ մասին նա հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է շարժվել էսկալացիայի ճանապարհով և կարող է փորձել հակամարտության մեջ ներքաշել նաև տարածաշրջանի այլ երկրներ՝ ավելի հեշտ հաղթանակ ապահովելու նպատակով։

Նա հայտնել է, որ հուլիսի 28-ին Թրամփի հետ հանդիպման ընթացքում վերջինս համաձայնել է արագացնել Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզիաների տրամադրումը։

Միաժամանակ Զելենսկին նշել է, որ նույնիսկ լիցենզիաների տրամադրման դեպքում մեծ քանակությամբ հրթիռների արտադրությունը կարող է տևել մեկից հինգ տարի, ինչը, նրա խոսքով, անընդունելի է։ Ուկրաինան նպատակ ունի մինչև ձմեռ ստանալ շուրջ 300 հրթիռ։

Զելենսկու խոսքով՝ Թրամփը խոստացել է փորձել աջակցել, սակայն ընդգծել է, որ դա բարդ է, քանի որ Patriot-ի հրթիռների պահանջարկ կա նաև Իրանի հետ կապված ռազմական գործողությունների պատճառով։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը յուրաքանչյուր զանգվածային հարձակման ընթացքում կիրառում է 30-40 բալիստիկ հրթիռ, իսկ նման հարձակումներ իրականացնում է ամսական երեքից հինգ անգամ։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ կիսվել ցանկացած ռազմական տեխնոլոգիայով կամ փորձով, որը կարող է անհրաժեշտ լինել Վաշինգտոնին՝ Patriot համակարգերի համար հրթիռներ ստանալու դիմաց։

Tags: Ուկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Ինչո՞ւ է Ուկրաինան հարվածել Կասպից ծովում իրանական նավին. իրանցի փորձագետի վերլուծությունը

Հաջորդ Lուրը

Հայաստանն անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 73-րդ տեղը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
ԱՄՆ

Ինչո՞ւ է Ուկրաինան հարվածել Կասպից ծովում իրանական նավին. իրանցի փորձագետի վերլուծությունը

29/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան հարվածել են Իրաքում Թեհրանի դաշնակիցներին

29/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանն անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 73-րդ տեղը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

29/07/2026

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

29/07/2026

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)