Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկրի հարավում ամերիկյան զինուժի հասցրած նոր հարվածների մասին։ Թիրախում են եղել Ջասկ, Քիշ կղզիները, Ահվազ, Ղեշմ քաղաքները:
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ այս գործողությունները պատասխան են նախորդ օրն Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների թիրախավորմանը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի տարածքին հասցվող հարվածների ժամանակավոր դադարեցման մասին, սակայն դրանք վերսկսվել են այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանում տեղակայված ամերիկյան ավիաբազային և հրամանատարական կենտրոնին։







