14-09-2026 / 05:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

2026/07/29 18:13
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Հասարակություն


Արցախի զբոսաշրջության գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների առաջարկները: Գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Անթույլատրելի է մարդկային ողբերգությունը վերածել զբոսաշրջային երթուղու։ Marriott Bonvoy Activities հարթակի միջոցով օկուպացված Շուշի և Ստեփանակերտ կազմակերպվող զբոսաշրջային այցելությունները խոր մտահոգություն և արդարացի վրդովմունք են առաջացնում։ Այն պայմաններում, երբ ավելի քան 150 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, այդ ողբերգության հետևանքներից առևտրային շահ ստանալը բարոյապես անընդունելի է։

Սրանք պարզապես զբոսաշրջային ծրագրեր չեն։ Դրանք վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ բռնի տեղահանության և էթնիկ զտման հետևանքները ներկայացնելով որպես սովորական իրականություն և զբոսաշրջային ուղղություն։ Նման նախաձեռնությունները նպաստում են կատարված անարդարության բնականոնացմանը և հակասում են մարդու իրավունքների, պատմական արդարության և բարոյական պատասխանատվության հիմնարար սկզբունքներին։

Միջազգային ընկերությունները պարտավոր են գիտակցել իրենց պատասխանատվությունը։ Բիզնեսը չպետք է դառնա բռնի տեղահանության և միջազգային իրավունքի խախտումների հետևանքների օրինականացման՝ ուղղակի կամ անուղղակի գործիք։

Կոչ ենք անում Marriott International-ին անհապաղ հեռացնել իր հարթակից օկուպացված Արցախ այցելությունների վերաբերյալ բոլոր առաջարկները և թույլ չտալ, որ իր հեղինակավոր բրենդն օգտագործվի հումանիտար հետևանքների առևտրայնացման համար։ Արցախի ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն»։

Նախորդ Լուրը

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի հարավին

Այլ Լուրեր

Հայաստան

Երևանը «Աերոֆլոտ»-ի ամառային ամենապահանջված ուղղությունների եռյակում է

11/09/2026
Ադրբեջան

Թյուրքական պետությունները քննարկում են «թյուրքական Շենգեն» ստեղծելու հնարավորությունը

11/09/2026
Ադրբեջան

2025-ին Ադրբեջանում 15-17 տարեկան աղջիկները 877 երեխա են ունեցել

11/09/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի հարավին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի զորավարժություններից հետո

12/09/2026

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

12/09/2026

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

12/09/2026

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

12/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)