30-07-2026 / 12:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի հարձակման հետևանքով Ուկրաինայում առնվազն 8 մարդ է զոհվել

2026/07/30 10:39
Անվտանգություն, Միջազգային, ՌԴ

Ռուսական զինուժի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայի տարբեր բնակավայրերում առնվազն 8 մարդ է զոհվել։ Հարվածների են ենթարկվել Կիևը, Կրիվոյ Ռոգը, Լվովը և այլ քաղաքներ։

Կրիվոյ Ռոգի արվարձանում «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի՝ առանձնատան վրա ընկնելու հետևանքով զոհվել է բազմազավակ ընտանիք՝ երեք չափահաս և երեք երեխա, ևս ութ մարդ վիրավորվել է։ Փլատակների տակից հաջողվել է փրկել երկու երեխայի։ Հարվածից երկու առանձնատուն ամբողջությամբ ավերվել է, ևս հինգը՝ վնասվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ փլատակների տակ կարող է գտնվել ևս հինգ մարդ։

Հերթական անգամ հրթիռակոծության է ենթարկվել նաև Կիևը։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ մի քանի շրջաններում հրթիռների բեկորներ են ընկել, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հայտնել է մեկ զոհի մասին։ Եվս մեկ մարդ զոհվել է Պոլտավայի մարզում։

Լվովում հնչել են պայթյուններ, գործել են ՀՕՊ համակարգերը։ Քաղաքապետ Անդրեյ Սադովոյը և մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել են երկու բազմահարկ բնակելի շենքերի վնասման մասին։ Նրանց տվյալներով՝ վիրավորվել է շուրջ 20 մարդ, փլատակների տակ դեռևս մարդիկ կան։

Tags: ՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմՌԴ
Նախորդ Լուրը

ԱԹՍ հարձակումների պատճառով Wildberries-ը պահեստներ է փնտրում Ղազախստանում

Հաջորդ Lուրը

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17-ի

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ռուբիոն Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է նավթի անխափան մատակարարումների հարցը

30/07/2026
Միջազգային

Ֆրանսիայում անտառային հրդեհների մարմանը ներգրավվել է ավելի քան 1700 զինվորական

30/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

30/07/2026
Հաջորդ Lուրը

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17-ի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային համագործակցության ընդլայնումը

30/07/2026

Ռուբիոն Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է նավթի անխափան մատակարարումների հարցը

30/07/2026

Ֆրանսիայում անտառային հրդեհների մարմանը ներգրավվել է ավելի քան 1700 զինվորական

30/07/2026

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)