Եվրոպական միության Խորհուրդը հաստատել է «Ուկրաինայի աջակցության գործիք» (Ukraine Facility) մեխանիզմի և դրան կից «Ուկրաինայի ծրագրի» (Ukraine Plan) փոփոխությունները: Վերջինս սահմանում է այն բարեփոխումների ցանկը, որոնք Կիևը պետք է իրականացնի ֆինանսավորում ստանալու համար:
Փոփոխություններով նախատեսվում է 2026 թվականի ծրագրում ներառել լրացուցիչ 8,3 միլիարդ եվրո: Այս միջոցները կտրամադրվեն «Ուկրաինայի աջակցության վարկի» մեխանիզմով, որը Եվրոպական խորհրդարանի և ԵՄ Խորհրդի կողմից հաստատվել էր 2026 թ. փետրվարին:
Թարմացված ծրագրով Ուկրաինան լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել օրենքի գերակայության և հակակոռուպցիոն ոլորտներում: Այս պայմանների կատարումը պարտադիր նախապայման է հետագա հատկացումները ստանալու համար:
«Ukraine Facility» աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին: Այն նախատեսում է մինչև 50 միլիարդ եվրոյի դրամաշնորհների և վարկերի տրամադրում՝ 2024–2027 թվականներին Ուկրաինայի վերականգնման, վերակառուցման և արդիականացման նպատակով:







