Գերմանիայում սպասվող երկրամասային ընտրություններին ընդառաջ ծայրահեղ աջ «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն ավելացրել է իր աջակիցների թիվը, մինչդեռ իշխող կոալիցիայի մաս կազմող պահպանողական CDU/CSU դաշինքը կորցնում է դիրքերը։ Այս մասին հայտնում է Die Zeit-ը:
ARD-DeutschlandTrend-ի նոր հարցման համաձայն՝ իշխող CDU/CSU-ի օգտին այժմ պատրաստ է քվեարկել հարցվածների ընդամենը 21 տոկոսը, ինչը մեկ տոկոսով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից։ AfD-ի հեղինակությունն, ընդհակառակը, աճել է մեկ կետով՝ հասնելով 28 տոկոսի։ Սա նմանատիպ հարցումների պատմության մեջ կուսակցության արձանագրած ամենաբարձր ցուցանիշն է։
Իրավիճակը գրեթե հայելային արտացոլում է 2025 թվականի փետրվարին կայացած Բունդեսթագի ընտրությունների արդյունքները, երբ պահպանողական դաշինքը ստացել էր 28,5 տոկոս, իսկ AfD-ն՝ 20.8 տոկոս։
Թեև կառավարությունից բնակչության դժգոհությունից ամենաշատը շահում է AfD-ն, «Կանաչներն» ու «Ձախերը» նույնպես որոշ չափով ընդլայնել են իրենց ընտրազանգվածը՝ համապատասխանաբար ստանալով 15 և 11 տոկոս աջակցություն։ Կառավարության մաս կազմող Սոցիալ-դեմոկրատների (SPD) վարկանիշը մնացել է անփոփոխ՝ 12 տոկոս, իսկ Ազատ դեմոկրատները (FDP) ստացել են ընդամենը 4 տոկոս։
Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1297 քաղաքացի:






