10-08-2026 / 17:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը տարածաշրջանային անվտանգության մոտեցումների փոփոխության նշան է համարում

2026/08/10 14:51
ԱՄՆ, Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք

Իրանը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը դիտարկում է որպես տարածաշրջանի երկրների՝ անվտանգության վերաբերյալ մոտեցումների հնարավոր փոփոխության նշան։ Այս մասին, «Tasnim» լրատվական գորրծակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին։

Երկուշաբթի կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Բաղաեին նշել է, որ Իրանը մշտապես կոչ է արել տարածաշրջանի երկրներին համագործակցել և սեփական անվտանգությունն ամրապնդել առանց արտաքին դերակատարներից կախվածության։

Նրա խոսքով՝ հատկապես Գազայում պատերազմի և իսրայելական գործողությունների մեկնարկից հետո տարածաշրջանի երկրներն ավելի հստակ են սկսել ընկալել, թե որտեղից է բխում տարածաշրջանային և միջազգային կայունությանն ու անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգը։

Իրանի ԱԳՆ խոսնակն այդ համատեքստում մատնանշել է Լիբանանում, Պաղեստինում և Սիրիայում Իսրայելի գործողությունները, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների հասցեին հնչեցված սպառնալիքները։

«Այս զարգացումներն ամրապնդել են այն ընկալումը, որ տարածաշրջանի երկրներն այլևս չեն կարող ապավինել անվտանգություն ապահովելու վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումներին»,- նշել է Բաղաեին։

Նա նաև պնդել է, որ Միացյալ Նահանգներն ինքն է նպաստել տարածաշրջանում անկայունության խորացմանը, և որ Իսրայելը չէր կարող իրականացնել իր գործողություններն առանց Վաշինգտոնի աջակցության։

Բաղաեին ընդգծել է, որ, Թեհրանի համոզմամբ, տարածաշրջանային անվտանգությունն անբաժանելի է, և ցանկացած նախաձեռնություն, որը, իր ձևակերպմամբ, «ճիշտ է նույնականացնում թշնամուն և սպառնալիքը», կարող է նպաստել տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԹուրքիաԻրան
Նախորդ Լուրը

Բաքվում նավթային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել

Հաջորդ Lուրը

Սիրիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Սիրիայում ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թեհրանը Հորմուզի նեղուցի բացումը կապում է ծովային շրջափակման վերացման հետ. Իրանի ԱԳՆ խոսնակ

10/08/2026
ԱՄՆ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը

10/08/2026
Մերձավոր Արևելք

Հութիները հարվածել են Եմենի նավահանգստին և Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին․ կա 7 զոհ

10/08/2026
Հաջորդ Lուրը

Սիրիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Սիրիայում ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը կարող է վերանայել Հայաստանին էներգակիրների մատակարարման պայմանները. ռուս քաղաքագետ

10/08/2026

12 զոհ, 39 վիրավոր. Թաթարստանում սուգ է հայտարարվել Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո

10/08/2026

Սիրիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Սիրիայում ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ

10/08/2026

Իրանը Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը տարածաշրջանային անվտանգության մոտեցումների փոփոխության նշան է համարում

10/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)